Սամվել Բալասանյանը փորձում է շփման եզրեր գտնել իշխանությունների հետ. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հեղափոխությունից հետո Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը փորձ է անում պայմանավորվածություններ ձեռք բերել գործող իշխանությունների հետ, փորձել նրանց հետ շփման եզրեր գտնել:

Բանն այն է, որ վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է Գյումրի մեկնում, եւ նկատվում է, որ այդ այցերի ժամանակ հաճախ է կշտամբում կամ դիտողություն անում Բալասանյանին:

Մեր տեղեկություններով՝ Բալասանյանը պարբերաբար փորձ է անում նաեւ հանդիպել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, սակայն դա էլ չի ստացվում:

Մենք տեղեկացանք, որ Բալասանյանը կողմնակիցների թիմ է հավաքում, եւ այդ աշխատանքներում նրան օգնում է որդին` Միսակ Բալասանյանը: Նրանք փորձում են այնպիսի մարդկանց իրենց շուրջը հավաքել, որոնք կարող են բարեխոսել վարչապետի մոտ մի քանի կուսակցություն փոխած Բալասանյանին քաղաքական փայլուն ապագա ապահովելու հարցում:

Բնական է, որ Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը հերքեց, թե Բալասանյանի կողմից հանդիպման ցանկություն է եղել, սակայն մերժվել է, իսկ Բալասանյանն էլ նշեց. «Իմ նախաձեռնությամբ չենք հանդիպել»:

Մեր հարցին՝ իսկ ցանկություն հայտնե՞լ եք հանդիպելու, պատասխանեց՝ ոչ, ապա շարունակեց. «Հարցեր չեն եղել, որ հանդիպենք: Եթե հարցեր լինեն, կպայմանավորվենք, կհանդիպենք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ Օրվա իշխանությունների ցածր վարկանիշը և վերարտադրվելու զրոյական հնարավորությունը դեռևս չեն նշանակում, որ ընտրություններում (հերթական, թե արտահերթ) նոր, սոլիդ իշխանությունների հաղթանակն ապահովված է։ Բոլոր հիմնական և մտահոգ դերակատարները սա պետք է հստակ ունենան իրենց հաշվարկներում։ Բոլորը պատրաստվում են ընտրությունների, և պետք չէ ձևացնել, թե դա այդպես չէ։ Այլ հարց է, որ շատերը չեն գտել և չեն գտնելու իրենց մասնակցության օպտիմալ ձևը։ Այո, այս իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան, ապրում է մեկ լրացուցիչ օրվա հոգեվիճակով, բայց դա հակաիշխանական ուժերի համար հաղթանակի երաշխիք չէ։ Սա չհասկանալը բերելու է մեր բոլորի ծանր պարտությանը այն պարտությանը, որի ծավալն ու բովանդակությունը մենք այսօրվա ելակետից լավ չենք պատկերացնում։ Արտաքին ռիսկերը նույնն են, բայց դրան ավելանալու է. ա. Ներքին հուսահատության և կազմաքանդման արագընթաց պրոցես բ. արտաքին աշխարհում վերջնական ընկալում, որ այս ժողովուրդը պետության ունակ չէ։ Որպեսզի մենք 2026-ին կամ դրանից ավելի շուտ չհայտնվենք այս իրավիճակի առաջ, պետք է անենք և չանենք մի քանի կարևոր բաներ։ Կան թակարդներ, որոնք պետք է նկատել, որոնցից պետք է խուսափել։ Մենք ունենք հաղթանակի երևացող ճանապարհ, բայց այն ականապատ է, և այդ օբյեկտիվ ու սուբյեկտիվ ականները հաղթահարելու համար պահանջվելու են խելք, զսպվածություն և համակեցության նորմեր։ Ես առաջիկայում հատ-հատ կանդրադառնամ դրանցից ամենակարևորներին, որովհետև սա թիմային շահի կամ սիմպատիաների մասին չէ, այլ՝ շատ ավելի ընդհանրական և լուրջ նպատակի։ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ. Վահե Հովհաննիսյան