«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի պայմանագիրը պարունակում է կետ` կապված ակումբի նախագահի հնարավոր փոփոխության հետ:
Եվ ամենակարեւորը՝ ոչնչից մի վախեցեք։ Բարձրաձայնեք եւ կանխեք անարդարությունները ու կամայականությունները, ինչ ճնշում էլ Ձեր վրա լինի։ Վստահեցնում եմ, որ այդ ճնշումը ոչինչ է պատմության մեջ որպես «Նիկոլ Փաշինյանի մոտ Նախագահ աշխատած մարդ» հավերժանալու ճնշման համեմատ։
Հունվարի 14-ին 2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019 թվականի 2-րդ կիսամյակում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում որոշակի բժշկական հետազոտություններ է անցել:
Հունվարի 15-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական և Երևանի կայազորային զինվորական հոսպիտալներում, ծանոթացել բուժհաստատություններում առօրյա ծառայության կազմակերպմանը և ցուցումներ տվել հայտնաբերված բացթողումները վերացնելու վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանում անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցման հայեցակարգը:
Կամքը կա, գաղափարը կա. Երևանի Հանրապետության հրապարակի պատմական շերտը պետք է բացվի:
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներով և ԱԻ նախարարի հրամանով սահմանված կարգով, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ և հասցեական դարձնելու նպատակով, օպտիմալացման եղանակով՝ իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում կրճատվելու են կրկնվող հաստիքներն ու գործառույթները:
Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը, ինչպես ենթադրվում է, մեկնել է Իրանից՝ կանոններին համապատասխան: Այդ մասին հայտնել է IRIB իրանական հեռուստառադիոկորպորացիան:
Իտալիայի ոստիկանությունը հունվարի 15-ին Սիցիլիայում կասեցրել է դրամական միջոցների գողության՝ մաֆիայի ընդգրկուն շահախարդախությունը, որոնք Եվրամիության իշխանությունների կողմից նախատեսված էին ֆերմերների համար:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է փրկարար ծառայության փրկարարական վարժանքների և փրկարարական մարզումների կազմակերպման բաժնի փակվելու մասին լուրը:
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Ասղտիկ» ԲԿ։ Նրա փաստաբանական խումբը տեղեկացրել է, որ նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։ Այսօր առավոտյան Գագիկ Խաչատրյանը «Երևան» ՔԿ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն պատմել է, թե ինչպես է որոշում կայացվել հեռացնել Էռնեստո Վալվերդեին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:
Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում է ընդունել Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին 200 հազարական գրիվնա (շուրջ 8,3 հազարական դոլար) հատկացնելու մասին:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 05-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի, ինչպես նաև ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում, հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում նաև Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատության իրականացնելիս միջամտելու հանգամանքը:
Վերջին շաբաթների ընթացքում իշխանության ներկայացուցիչներից հաճախ ենք լսում առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների աճի մասին, մասնավորապես՝ 2020 թվականի հուլիսի 1-ից առաջին երեխայի համար միանվագ նպաստը 50 000 ՀՀ դրամի փոխարեն կդառնա 300.000 դրամ, իսկ երկրորդ երեխայի համար 150.000 դրամի փոխարեն՝ 300.000 դրամ։
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթին, որը կարգավորում է Հայաստանում տիեզերական գործունեությունը, այն ներառում լիցենզավորման ենթակա գործունեությունների շարքում, տրամադրում հարկային արտոնություններ:
Ամեն անգամ որևէ թեմա ընդգծելուց և կարևորելուց առաջ Վարչապետը փորձում է այդ թեման որակել՝ որպես ամենակարևորներից մեկը: Ես համոզված եմ, որ մեր երկրի մեծագույն խնդիրներից մեկը լիդերության մասին Փաշինյանի պատկերացումներն են և դրանց պրակտիկ իրականացումը:
Հունվարի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-20-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վաղ առավոտից սկսել են մսի իրացման շուկայի մշտադիտարկում:
Հունվարի 14-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները Գյուրջյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 37-ամյա տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն, որ 2019 թ. դեկտեմբերին /օրը պարզվում է/ Ավան-Առինջ թաղամասում /հասցեն պարզվում է/, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայից գողացել է առջևի նստելատեղը:
Աշխատանքային այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ի մայրաքաղաքում անցկացվող «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում:
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը հաջող է հանդես եկել Միացյալ Էմիրության միջազգային մրցաշարում:
2019 թվականին Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին:
Հավանաբար իշխանությունները որոշեցին վերադառնալ դեռևս նախորդ տարվա սկզբում որդեգրած մոտեցմանը՝ ազատվել «հավելյալ արդյունք չստեղծող» աշխատողներից։
Իրանի տնտեսությանը հարյուր միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ գործող պատժամիջոցների հետեւանքով:
168 Մամուլի տեսություն
Բալային համակարգից դժգոհ ավտովարորդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարւթյան շենքի մոտ. ՈՒՂԻՂ
Աննախադեպության՝ առաջինն ու միակը լինելու մոլուցքը Փաշինյանին հետապնդում է ամենուր: Առավոտյան քննիչ-վարչապետ-սելֆի բեմականացումը սովորականի պես ծիծաղելի վերջաբան ունեցավ. պարզվում է՝ պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված ՀՀ գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ աննախադեպության հարցում ինքն իսկապես առաջամարտիկ է:
Անցած շաբաթ, հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարությունը որոշել է լուծարել հանրապետության մի շարք բնակավայրերում գործող ծննդատները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, այն ծննդատները, որոնք տարվա ընթացքում չեն ընդունում 150 և ավել ծնունդ, ենթակա են լուծարման, իսկ համապատասխան բնակավայրերի բնակչությունը պետք է օգտվի մարզկենտրոնների ծննդատներից։ Հիմնական պատճառաբանությունն այն է, որ այս ծննդատների գործունեությունը տնտեսապես նպատակահարմար չի, և նույն բնակչությունը կշահի, եթե առողջապահական ծառայությունները կենտրոնացվեն փոքր քանակությամբ, բայց ավելի լավ ֆինանսավորվող հաստատություններում։