ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 23-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ: Հանդիպման սկզբում Նիդերլանդների ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին է փոխանցել Երևանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի՝ Հայաստանում ներկայացուցչություն հիմնելու որոշման համար:
Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Բյուրական համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը 2013 թվականի ապրիլին հաստատված կարգի խախտմամբ հայտարարել է մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաների թափուր դասաժամերի մրցույթ, որին մասնակցել է համապատասխան որակավորում չունեցող մի կին։ Մրցույթն անցնելուց հետո նա դասավանդել և ստացել է աշխատավարձ, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
«Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 2 մասի-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը)հատկանիշներով:
Այսօր «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցություններն ավարտվել են հաջողությամբ. կրակողը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին և տեղափոխվել ոստիկանություն:
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հունվարի 20-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնելիս ստուգել են Այգեհովիտ գյուղի 31-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վնասազերծվել է «ֆեյք» Դիանա Հարությունյանի զույգ եղբայր/քույրը եւ, իհարկե, նա նման քայլի գնացել է ՀՀ իշխանություններին վարկաբեկելու նպատակով, քանի որ ունի ընդդիմադիր հայացքներ և «մի այլ կարգի» անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։
«Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում՝ պարտվելով «Բարնլիին» 0:2 հաշվով:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի հայեցակարգ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը:
Տավուշի մարզի Սևքար գյուղում ապրող տանտերերը գուցե դեռ չէին էլ նկատել դրամապանակի բացակայությունը, ինչը, սակայն, չխանգարեց Իջևանի ոստիկաններին՝ բացահայտելու այն:
«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա» այս ձմռանը:
Վրաստանը 2019 թվականին Ռուսաստան է արտահանել շուրջ 59 մլն շիշ գինի, ինչը 9 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:
Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Պեկինի իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել բոլոր ընդգրկուն հանրային միջոցառումները քաղաքում՝ կանխելու 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համաճարակը: Այդ մասին ասված է Պեկինի մշակույթի եւ զբոսաշրջության վարչության հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ի զինված ուժերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինուժերի էլիտային զորամասեր) «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին վերացնելու համար օգտագործել են անօդաչուներ, որոնք օդ են բարձրացել Քուվեյթի ռազմակայանից:
Կառավարության որոշումներն ու մոտեցումնեը հիշեցնում են տոտալիտար պետության գործելաոճ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հունվարի 23-ին բլոկադայի ենթարկված Լենինգրադի բնակիչների ու պաշտպանների «Հիշատակի մոմ» հուշարձանի բացմանն ընդգծել է, որ հրեական պետությունը միշտ հիշելու է, որ հենց Կարմիր բանակի զինվորներն են ազատագրել Օսվենցիմը։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն ամփոփել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի հանդիպումն «Իբիցայի» հետ (2:1):
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ամեն տարի կառավարությունը սահմանում է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի սահմանային միավորները, ինչպես նաև դրանց վճարման ֆինանսական միջոցների չափերը:
Հունվարի 23-ին, ժամը 14:51-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դի (արական սեռի):
Բացառիկ տեսանյութ․ զինված անձի՝ «Էրեբունի պլազա» ներս մտնելու պահը
Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հանդես կգա փետրվարի 7-ին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք համերգին` SemperOpernball-ին:
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին, գրում է. «Մեծարգո տիկին պատգամավոր, իսկ ես իրավունք ունե՞մ մտածելու, որ դուք եք հուշել/միջնորդել ձեր ընկերուհու մրցույթին հաղթելու համար։
Կառավարությունը հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է ներմուծվող դեղերի նկատմամբ պետական վերահսկողություն ապահովելու նպատակով ապրանքների դրոշմապիտակների կարգավորումներում կատարել փոփոխություն:
Պառլամենտարիզմը պետության օրենսդիր մարմնի՝ որպես ինքնուրույն մարմին, կայացման և զարգացման մի գործընթաց է: Պառլամենտարիզմը արտահայտվում է պետության ներսում իշխանության երեք թևերի՝ գործադիր, օրենսդիր և դատական, հստակ դրսևորումներով և, որ ամենակարևորն է, այն գործում է միմյանց նկատմամբ վերահսկողության և հակակշռի սկզբունքով:
Աշխարհի տարբեր երկրներում միջազգային օդանավակայանները հսկողության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:
«Այս իշխանությունները մի քիչ պատասխանատվություն ու խելք ունենան, այսօրվա կատարվածից հետո Մելիք Ադամյան 2 հասցեից հետ կկանչեն ուժայիններից ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դռան նկատմամբ արտաքին հսկողություն և թաքուն նկարահանում իրականացնողներին ու դրա փոխարեն շենքի անվտանգությունը կապահովեն:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին:
Համայն Վրաց Պատրիարք-կաթողիկոս Իլիա Բ-ին պառկեցրել են Բաթում սեւծովյան քաղաքի (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) կլինիկաներից մեկում, որտեղ նա պլանային հետազոտություն է անցնում: