Հունվարի 22-ին, ժամը 21:28-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեում հունվարի 17-ին չի կայացել նախապես պլանավորված հանդիպումը: Բանն այն է, որ այդ օրն իր բնարակարանում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան էր եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանը: Իսկ ի՞նչ հանդիպման մասին է խոսքը: Թերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում հրավիրվելու է խորհրդակցություն մի շարք գործարարների ահազանգի առիթով:
Հունվարի 16-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որհատուկ միջոցառում է իրականացրելԱրագածոտնի մարզում, եւ, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, տարբեր կասկածանքներով ոստիկանության Աշտարակի, Թալինի, Ապարանի եւ Արագածի բաժիններ բերման են ենթարկվել, այսպես ասած, քրեական ենթամշակույթ կրող անձինք: Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ: Հայտնաբերվել են հրազեններ, դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ եւ այլն:
««Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 20-ին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ հասկանալու համար, թե ինչպիսի դիրքորոշում ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկի շուրջ, այն է՝ վերադառնալ կիսանախագահական կառավարման մոդելի:
«Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում քանիցս անդրադարձել է իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ կիրառվող քաղաքականությանը։ Օրինակները բազմաթիվ են, երբ իշխանական պատգամավորներն ԱԺ ամբիոնից արհամարհական կամ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում ընդդիմադիր հատվածի նկատմամբ, կամ հաճախ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները «բլոկում» են՝ հետագայում ներկայացնելով որպես իրենց կամ կառավարության կողմից արված նախաձեռնություն։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի գլխավորած Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 30-ին նախատեսում է դռնփակ նիստ հրավիրել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք ոստիկանությունից վիճակագրական տվյալներ էինք խնդրել՝ 2018 եւ 2019 թվականների հետ կապված՝ համեմատական ցուցանիշներ, թե ինչքան սպանության, ավազակության, գողությունների դեպքեր են արձանագրվել 2018 եւ 2019 թվականներին։ Այդ տվյալները խոսում են այն մասին, որ կրիմինոգեն վիճակը 18-ի համեմատ, 2019-ին խիստ բարդացել է, չնայած 2018 թվականը հեղափոխության տարին էր, եւ թվում է՝ դեպքերը պետք է շատ լինեին։
«Փաստ» թերթը գրում է․ «Օրերս հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Դավոսում տեղի ունեցող ամենամյա տնտեսական համաժողովին: Դավոս է մեկնել նախագահ Արմեն Սարգսյանը։
«Փաստ» թերթը գրում է․ «Դավոսում հունվարի 21-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի աշխատանքները տեւելու են մինչեւ հունվարի 24-ը։ Այս ֆորումը հոբելյանական է. այն արդեն անցկացվում է 50-րդ անգամ։ Սովորաբար Դավոս է այցելում ավելի քան 3 000 քաղաքական, գործարար, գիտական եւ մեդիա առաջնորդ աշխարհի ավելի քան 110 երկրից՝ գլոբալ օրակարգի առավել արդիական հարցերի քննարկման նպատակով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը պատրաստվում է դիմել ԱԺ՝ իշխանական 2 պատգամավորի հրապարակային պահվածքի հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով։ Խոսքն Ալեն Սիմոնյանի եւ Ռուստամ Բաքոյանի մասին է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր հարցին ի պատասխան, թե երբ է տեղի ունենալու Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան պաշտոնական հանդիպումը, կառավարության մեր աղբյուրն ասաց. «Ըստ ամենայնի՝ մարտի վերջ-ապրիլի սկիզբ ժամանակահատվածում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը: Եվ ՍԴ դատավորներն այս օրենքի ընդունումից հետո երկու ամիս ժամանակ ունեն դիմում գրելու եւ գնալու վաղ կենսաթոշակի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում աննախադեպ միջադեպ է արձանագրվել: Հայաստանի դատական իշխանության պատմության մեջ առաջին անգամ կրակել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի ուղղությամբ՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցիչների՝ քաղաքական ու մշակութային կցորդների այցը «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ գործող իշխանությունները փորձում էին անտեսել, թեպետ այցն ինքնին «Բաց հասարակության հիմնադրամներ» (Սորոսի) կազմակերպության դեմ պայքարող շարժման գրասենյակ բավականին հետաքրքրություն հարուցող էր:
Նորզելանդացի ռեժիսոր Նիկի Կարոն հայտարարել է, որ «Մուլան» կինոնկարում, որը հիմնված է Disney ստուդիայի համանուն մուլտֆիլմի վրա, Մուշու վիշապը չի լինի:
Ղազախստանի պաշտոնյաները հուսախաբ են արել օտարերկրյա ավտոմեքենաների սեփականատերերին:
Որոշվել է այն ինն անուններից բաղկացած ցանկը, որոնցից մեկը պաշտոնական անվանում կդառնա հինգերորդ մարսագնացի համար, որն ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունն այս տարի կուղարկի Մարս:
Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի Rare ալբոմը գլխավորել է Billboard 200 երաժշտական չարթը:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքում է համացանցում վերջին ժամերին ակտիվորեն շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Ենոքավանում ինքնաթիռ է վայր ընկել կամ պայթյուն է որոտացել:
Ծագումով պաղեստինցի ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել է Alexandre Vauthie ֆրանսիական բրենդի նոր հավաքածուի շնորհանդեսին Փարիզում կազմակերպված Բարձր մակարդակի նորաձեւության շաբաթի շրջանակում:
Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Մարշալ Մեթերսը, որն ավելի հայտնի է Էմինեմ կեղծանվամբ, Godzilla երգում արագ ռեփ կարդալու նոր ռեկորդ է սահմանել:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Շոկոլադե սմուզի՝ գետնանուշի մածուկով:
Ճապոնիայի Toyota խոշորագույն ավտոարտադրողը հետ կկանչի իր 3,4 միլիոն ավտոմոբիլ ամբողջ աշխարհում անվտանգության բարձերի հետ կապված խնդիրների պատճառով:
Այդ տեսանյութից ամեն ոք լայնորեն ժպտում է, զուր չէ, որ այն միլիոնավոր դիտումներ է հավաքել աղջկա էջում։
ԱՄՆ-ի գիտնականները կատարելագործել են աշխարհում ամենաարագ խցիկը, որպեսզի նկարահանեն թափանցիկ օբյեկտներն ու հարվածային ալիքների կամ լազերային իմպուլսների տիպի անտեսանելի գործընթացները:
Ելի համալսարանի, Հելմհոլցի անվան կենտրոնի եւ Աուգսբուրգի համալսարանական կլինիկայի գիտնականները պարզել են, որ աղտոտված օդում հանդիպող գերմանր մասնիկները (100 նանոմետր), որոնց հիմնական աղբյուրը քաղաքում ավտոմոբիլների արտանետումներն են, կարող են սրտամկանի ինֆարկտ հրահրել:
Ակնհայտ է, որ կառավարության քայլերի շարունակությունը կախված է լինելու ոչ թե ընդունված որոշման հիմնավորվածությունից ու անհրաժեշտությունից, այլ այն հանգամանքից, թե որքան մարդաշատ կլինեն բողոքի ակցիաներն առաջիկայում: Դա է պահանջում պոպուլիզմի կանոնը, որին անշեղորեն հետևում է Նիկոլ Փաշինյանը:
Հունվարի 22-ին, ժամը 16:56-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մարգարա գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է կանգառի տաղավարին, կա տուժած. առկա է գազի արտահոսք:
ԱՄՆ-ում վեցամյա աղջնակը ծնողներին եւ կրտսեր եղբորը փրկել է հրդեհից: