Բաժիններ՝

«Աշխատում ենք նոր ֆուտբոլիստների տրանսֆերների վրա». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում՝ պարտվելով «Բարնլիին» 0:2 հաշվով:

Հետխաղյա մամուլի ասուլիսում «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» աշխատում է «որակյալ» ֆուտբոլիստների ստորագրման վրա:

Սուլշերը հայտարարել է, որ մանկունյանցիներն աշխատում են գտնել ֆուտբոլիստների, որոնք իդեալական համապատասխանում են ակումբի փիլիսոփայությանը:

««Մենք աշխատում ենք տրանսֆերների վրա, որոնք կարող են ուժեղացնել մեր թիմը»,- Սուլշերին է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս