51 տարեկան հասակում մահացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր տնօրեն Փիթեր Սալաման, որը ղեկավարում էր բժշկական ծառայություններով համընդհանուր ընդգրկվածությունն ապահովելու հարցը:
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը հունվարի 24-ին այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: Նրան դիմավորել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Գերշ. Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը:
Կարճ ժամանակ անց փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» սկսվեցին: Այդ փոստը, որը փոխկապակցված էր նրա՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի էջի հետ: Տեղի ունեցածի վերաբերյալ Gmail ցանցից համապատասխան հաղորդագրություն ստանալուց հետո, էլեկտրոնային փոստն արդեն դարձավ Ա.Կիվիրյանի համար անհասանելի:
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագիծը:
Եղվարդում ջրատար է վնասվել։ Մասնագետներին ժամանակ է պետք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի ֆավորիտները լքում են պայքարը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Աղաբեկովին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին:
Հունվարի 24-ի ցերեկը հատկապես Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առավոտվանից երկիրը, հասարակական ու քաղաքական շրջանակները քննարկում են Հրայր Թովմասյանի հանդեպ շարունակաբար գործադրվող ճնշումների նոր արարը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր ուսանողներին և նրանց ծնողներին առաջարկում է օգտվել հատուկ մշակված կրթական նպատակների համար ուսանողական վարկի շահավետ պայմաններից:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության քննադատական հայտարարությունից հետո՝ Փաշինյանի ռեժիմը ձեռնամուխ է եղել ՍԴ նախագահի «աչքը վախեցնելու» գործընթացի հերթական սերիայի բեմականացմանը։
Անկարայի անվտանգության վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները 40 ոստիկանների ձերբակալման ընդգրկուն գործողություն են անցկացրել, որոնք կասկածվում են 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մեղսակցության եւ հակաօրինական գաղտնի կազմակերպությանը մասնակցելու մեջ:
Ամենանողկալին այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր դռան տակ վնգստացող քննիչները շատ լավ գիտեն, որ ՍԴ նախագահի բնակարանում ոչ մի ապօրինի բան չեն հայտնաբերելու:
168 Լրահոս։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը իր բնակարանում տեղի ունեցած խուզարկությունից հետո հանդիպեց լրագրողների հետ: Նրա խոսքով՝ ինքը քննչական բոլոր գործողությունների ժամանակ միջնորդել է, որպեսզի տեսաձայնագրվեն բոլոր գործողությունները, սակայն դրանք մերժվել են: Նրա խոսքով՝ ՍԴ-ի դեմ կատարվող գործողությունները, ըստ նրա՝ մեկ նպատակ ունեն. «Օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվել ինձնից՝ որպես ՍԴ նախագահի»:
Քիչ առաջ ՍԴ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ քննիչներն ավարտել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունը. այնտեղից ոչինչ չի հայտնաբերվել: Նրա խոսքով՝ քննիչները փաստաթուղթ էին փնտրում, ինչը չեն հայտնաբերել ՍԴ նախագահի բնակարանում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ:
Հայաստանում 2019 թվականի ընթացքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 202 դեպք՝ նախորդ տարվա համեմատ 22 տոկոսով ավել: Գերակշռում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը: Այս մասին հայտնեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, ՄԾ գնդապետ Վարդան Վարդանյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստում քննարկում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների կոմիտեի փորձագետները նոր կորոնավիրուսի կապակցությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում բոլոր երկրներին հանձնարարել են պատրաստ լինել հիվանդության պատճառով միջոցներ ձեռնարկելուն։
Արցախի զորամասերից մեկում միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվել է. նրա վիճակը ծանր է, բայց կայուն:
Ինչ է խոստանում Մկան տարին. Աստղաբան. ՈՒՂԻՂ
Չինաստանի Ախտածին միկրոօրգանիզեների ազգային պահոցը հունվարի 24-ին հրապարակել է տեղեկատվություն նոր տիպի կորոնավիրուսի մասին եւ դրա առաջին լուսանկարն էլեկտրոնային մանրադիտակից։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հիշեցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից կիրառված սանկցիան՝ դա համարելով Մարուքյանի խոսքի և վարքի արժևորման արդյունք։
Ամրամ Մակինյանը տեսանյութ է տարածել Հրայր Թովմասյանի բնակարանից՝ գրելով. «ՀՔԾ պարզաբանման մասով, թե իբր ես ապատեղեկատվություն եմ տարածում…»:
Երևանի օղակաձև ճանապարհի արևմտյան հատվածում, չնայած ձմեռային տարեշրջանին, շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։
Սահմանադրական դատարանի նախագահի բնակարանում իրականացվող խուզարկությունը իրականացվում է այն նույն քրեական գործով, որի շրջանակներում Հրայր Թովմասյանը դեռևս անցած տարվա դեկտեմբերի 27-ին ներգրավվել է որպես մեղադրյալ։
Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը՝ ենթարկելով KT-ի և ЯМР-ի: Հաստատ ինչ կա, այդտեղ է թաքնված:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ՝ Կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Երևան քաղաքում գործող խոշոր առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող ընկերություններից կատարված գողությունների դեպքերի քննությունն առավել արդյունավետ կազմակերպելու, նախականխելու թեմայով: