Բաժիններ՝

Օբամեյանգը պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա» և հաստատել է «Արսենալի» հետ բանակցությունները

«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա» այս ձմռանը:

Կատալոնական ակումբը մտադիր է հունվարյան տրանսֆերային պատուհանում ամրապնդել հարձակման գիծը՝ հարձակվող Լուիս Սուարեսի վնասվածքի պատճառով:

Միևնույն ժամանակ, կապտանռնագույնների ղեկավարությունը հասկանում է, որ գործարքը հեշտ չի լինի, քանի որ «Արսենալը» մտադիր չէ բաց թողնել իր առաջատարներից մեկին:

30-ամյա հարձակվողի համար հետաքրքիր է «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը, նա հավանություն է տվել ակումբների միջև բանակցություններին: Նրա կարծիքը կարող է էական ազդեցություն ունենալ «Արսենալի» որոշման վրա:

Այս մրցաշրջանում Օբամեյանգը բոլոր մրցաշարերում անցկացրած 26 խաղում 16 գոլ է խփել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031