ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում. ՈւՂԻՂ
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:
«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովի դահլիճը վերագտել է նախկինների «փառքը»: Քաղաքական վերադասավորումներից հետո բոլորովին նոր որակի օրենսդիր ձեւավորելու մասին բարձրաձայնողներն արդեն որերորդ անգամ ապացուցում են՝ 7-րդ գումարման ԱԺ-ն որակական ու բովանդակային որեւէ առավելություն չունի նախորդների նկատմամբ:
«Հրատապ. Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։ Խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ»։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդարդարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառմանը, թե «Արդշինբաբկը» 6.5%-ով 300 մլն է ներգրավել. սա սա վերագրել է իշխանության հաջողություններին եւ այդ 300 մլն-ը ներդրում դիտարկել։
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Առաջին հայացքից միմյանց հետ ի՞նչ կապ ունեն սպանդանոցների դեմ բողոքի ալիքը, ծննդատների փակման դեմ պայքարը, Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը, «Էրեբունի պլազայում» զինված ահաբեկչի հայտնվելը։ Բայց սրանք հունվարի 1-ից մինչեւ 23-ն ընկած կարճ ժամանակաընթացքում մեր երկրում կատարված իրադարձությունների համառոտ թվարկումն են, որը վկայում է միայն մի բանի մասին․ մեր երկիրը մտել է ցնցումների, անկանխատեսելի իրադարձությունների, անորոշության, անկառավարելիության մի շրջան, որի դրսեւորումները կարող են շատ տարբեր լինել։
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է shamshyan.com կայքի այսօրվա հրապարակմանը, թե Արցախի պաշտպանության Բանակի զորամասերից մեկում հայտնաբերվել է 2 զինծառայողի դի:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Եվ, ահա, թերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային եւ ելքային զանգերը:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ գողականներին պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի նախագիծը ընդունվելուց հետո քրեական աշխարհում իրարանցում է սկսվել:
«Իրատես» թերթը գրում է. «Վազիր, վազիր»,- գործընկերոջն ասում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, որ շտապում էր կառավարության հետ Ազգային ժողովի հարցուպատասխանին: Աճապարող խորհրդարանական մեծամասնության միակ ներկայացուցիչը չէր, որ րոպե առաջ ցանկանում էր ԱԺ դահլիճում իր տեղը զբաղեցնել, նրա օրինակին հետեւում էր խորհրդարանական մեծամասնությունը՝ գրեթե ամբողջ կազմով:
Shamshyan.com-ի տեղեկություններ էր տարածե, թե այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի հանրապետությունում: Կայքի փոխանցմամբ, Պաշտպանության Բանակի զորամասերից մեկում հայտնաբերվել է 2 զինծառայողի դի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Էրեբունի պլազա» ներխուժած անձը, որը հրազենով կրակոցներ էր արձակել, պատանդ վերցրել 10 անձի, ապա անսպասելիորեն հանձնել զենքը եւ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից, պարզվեց՝ 1987 թվականին ծնված Արթուր Թորոսյանն է՝ Արարատի մարզի Այնթապ գյուղից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին հարցրինք` հնարավո՞ր է ինքը դառնա Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակը եւ հունվարի 25-ին Կապանում տեղի ունենալիք մեծ ասուլիսն ինքը վարի։ «Ոչ, նման բան չկա»:
«Փաստ» թերթը գրում է․ «Նախօրեին իր հերթական ֆեյսբուքյան «լայվի» ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Երեւանում Ամանորի տոնակատարությունների համար տրամադրված 271 միլիոն դրամի մասին, նշել է, որ 2019 թ. դեկտեմբերի 26-ից 2020թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում, ի տարբերություն 20182019 թթ., 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ շրջանառություն է կատարվել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հնարավորինս շուտ փոխել Ընտրական օրենսգիրքը՝ հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ ամրագրել 100 տոկոսանոց համամասնականը։ Վարչապետի այս շտապողականությունը պատճառ ունի, եւ այն որպես «զենք» է լինելու նրա ձեռքում սեփական թիմի դեմ։ Տեւական ժամանակ է՝ խոսակցություններ կան «Իմ քայլում» թեւերի, խմբակների մասին եւ կանխատեսումներ, որ շուտով իշխող ֆրակցիան կքանդվի։
«Փաստ» թերթը գրում է․ «Որքան էլ հայտարարվում է, թե այս պահին պետական կառավարման ձեւի փոփոխության հարց չկա, «Փաստ» թերթի տեղեկություներով, իրականում իշխանությունները կամուկացի մեջ են, թե ի վերջո կառավարման որ մոդելը կարդարացնի իրենց սպասելիքներն ու իշխանության հեշտ պահպանումը։ Քննարկումների առանցքում խորհրդարանական տարբերակից վերջնականապես հրաժարվելու գաղափարն է։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ 14:40-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «Էրեբունի պլազա» հյուրանոց, կրակում է եւ պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին: Վերջինս Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեւանի «Կանաչապատում» ՓԲԸ-ների ավելի քան 600 աշխատող մտահոգված է: Պատճառը Երեւանի քաղաքապետարանի կողմից «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ստեղծումն է, որի արդյունքում, հնարավոր է, իրենք գործազուրկ դառնան:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, անօրինական որդեգրման գործերով քննությունը մտել է փակուղի՝ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվում։ Սակայն, քանի որ կառավարության նիստում անձամբ վարչապետն է խոսել այդ մասին, գործի փլվելը կնշանակի, որ հերթական չապացուցվող հայտարարությունն է արել Փաշինյանը։
«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի ղեկավարի ընտրության հարցում միշտ կարեւոր է եղել Ռուսաստանի դիրքորոշումը։ Նիկոլ Փաշինյանի դեպքում դա չեղավ, ավելին, փորձագիտական շրջանակներից հակառակ տեսակետն է մշտապես հնչում։ Նա ընդունված չէ Հյուսիսում։ «Իրատեսը» ավելի վաղ, իր աղբյուրներին հղում կատարելով, գրել էր, որ ռուսական շրջանակները շոշափում են Հայաստանի քաղաքական դաշտը եւ արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահը շարունակում է մնալ հասարակության, նրա ընկերների համար մեծ հանելուկ։ «Ով-ով, բայց ոչ Գեորգին. նրանից երբեք սպասելի չէր»,- ասում են նրանք՝ հիշեցնելով, որ Կուտոյանն այսօրվա բոլոր ուժայինների, հատկապես գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ունեցել է փայլուն հարաբերություններ։
Հունվարի 23-ին՝ ժամը 22:38-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Մետրոպոլիտեն» հյուրանոցի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
«Վեդմաք» սերիալի առաջին եթերաշրջանը դիտումների թվով ռեկորդ է սահմանել Netflix պլատֆորմում:
Վերջերս Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված նոր կորոնավիրուսի առավել հավանական տարածողներն օձերն են:
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Պիտեր Քրաուչը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդի» կրած պարտությունը «Բարնլիից» (0:2):
Jonas Brothers ամերիկյան փոփ-ռոք խմբի “What a man gotta do” երգի հոլովակը մեկ շաբաթվա ընթացքում գրեթե 20 մլն դիտում է հավաքել YouTube-ում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոր անձնական ռեկորդ է սահմանել մեկ օրում Twitter-ի իր էջում զետեղած հաղորդագրություների քանակով:
Կարտոֆիլով կոտլետներ՝ անակնկալ միջուկով:
Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն, ըստ Forbes-ի վարկածի, կրկին գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։