«Տոտենհեմը» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուով:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժնևում 5 ժամ առաջ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպման ավարտի մասին այս պահին որևէ պաշտոնական տեղեկություն չկա:
վրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն, ով լքում է իր պաշտոնը հունվարի 31-ին, ղեկավարելու է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը։
Հայաստանի ատլետիկայի հավաքականի մասնակցությունը Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը հարցականի տակ է:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդուն՝ Սարգիս Վարդանյանին և դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման։
Հունվարի 29-ին, ժամը 13:20-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թիվ N զորամասի հրաձգարանին հարակից անտառում հրդեհ է նկատվում:
Հունվարի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարեց փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը:
Նոր ընթերցեցի վերը նշված կառույցի հրապարակած հերքումը առ այն, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված երկու չինացիների մոտ կա «կորոնավիրուս» ախտորոշման կասկած և հասկացա, որ կառույցում տիրող անգրագիտությունը ու սեփական անկարողությունը ծածկադմփոց անելու մոլուցքը մոտեցել է ազգային անվտանգության սպառնալիք լինելու շեմին:
Հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ-Բագարան տեղամասում զինված անձինք կան:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները լեռներում ձեռնամուխ են եղել հրաձգային զենքից ու մարտական մեքենաներից հրաձգության ստուգարքներ հանձնելուն:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանում պահպանվում է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բարդ իրադրությունը։
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան հայտարարել է, որ տարածաշրջանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նա համապատասխան հայտարարությունն արել է հունվարի 29-ին՝ ելույթ ունենալով լրագրողների առջեւ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:
Ճիշտն ասած մի պահ նեղսրտեցի, թե ինչու ինձ չեն ասել, որ ես Ռուսաստանում քույրիկ ունեմ։ Էլ չասեմ, որ ես մինչև պատգամավոր ընտրվելը կցանկանայի նրան օգնել իր բիզնեսում և մինչ ես նեղսրտած արդեն ցանկանում էի ֆեն, սանր ու մազերի լաք գնեի միլիոնատեր քույրիկիս վարսավիրանոցին նվիրելու համար, հանկարծ ինքս ինձ հարց տվեցի՝ բայց ես քույրիկ ունեմ ու չգիտե՞մ։
Հայաստանի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:
Արդարադատության նախարարությունը հրապարակում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հունվարի 29-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ:
Շանհայում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով ախտահարվածների ընդհանուր թիվը կազմել է 96:
Իսրայելի Պետություն աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի (Israel Innovation Authority) նախագահ Ամիրամ Ապելբաումի գլխավորած պատվիրակության հետ:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրազեկված է Ռայանէյր ավիաընկերության հունվարի 28-ի Միլան-Երևան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ կապված որոշ ուղևորների չփոխադրման հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
Իրանում վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով փոխադրումներ իրականացնող ընկերության մարդատար ավտոբուսը. ՀՀ քաղաքացիներ ավտոբուսում չեն եղել, սակայն տուժել է Իրանի քաղաքացի ազգությամբ հայ:
Հայաստանում բժիշկների հսկողության տակ պահվող չինացու մոտ ռենտգեն հետազոտության արդյունքում թոքաբորբ չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առողջապահության նախարարությունը հավաստել է սուր վարակիչ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Հունվարի 27-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդվել էր, որ ժամը 02.20-ին մուգ գույնի «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության հրապարակում դրիֆտ է արել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Հունվարի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի գիշերը, փետրվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, հունվարի 31-ին առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից տեղադրված սարքավորումները «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում երկրաշարժ կամ այլ ցնցումներ չեն հայտնաբերել: Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակիցները շենքի կոնստրուկցիաների մեջ փոփոխություն չեն գտել:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ներկայում Ռուսաստանը չի կատարում սիրիական Իդլիբում իրադրության կարգավորման իր պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել Աստանայում եւ Սոչիում։
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում: