«Ինձ այլևս չգրեք՝ «պարոն Աշոտյան, օգնեք Նիկոլին» բովանդակության նամակներ». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:
Ինչպես հիշում եք, այս հանձնաժողովում աշխատելու հայտ էր ներկայացրել նաև Արփինե Հովհաննիսյանը: Բոլորովին նպատակ չունեմ «շողոքորթելու» Արփինեին, կարիք չկա թվարկելու նրա մասնագիտական հսկայական կարողությունների ապացույցները:
Եվ ահա, Արփինեին Արդարադատության նախարարությունը չի ընդգրկել հանձնաժողովի կազմում:
Մինչ այսօր այդպես էլ պարզ չէ, թե մրցույթ կոչվածը ինչ սկզբունքներով է իրականացվել: Չեմ ցանկանում քննարկել հանձաժողով անցածների արժանիքները, սակայն հարցը մնում է բաց. անցածներից իրականում քանի՞սն են մասնագիտական առումով ավելի ուժեղ, քան Արփինեն:
Ակնհայտ է, որ Արփինեին չընդգրկելը բացառապես քաղաքական որոշման արդյունք է: Իշխանությունները վախենում են լսել մասնագիտական այլընտրանքային կարծիք: Պատրաստ չեն իրական բովանդակայաին աշխատանքի: Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ի սկզբանե ներառական չէ: Նրանց պետք են բացառապես «լոյալները»:
Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ:
Այս «մրցույթն» իրականում ապացուցեց, որ այս իշխանությունները չեն ուզում, որ իրենց օգնեն, նրանք «համագործակցելի» չեն: Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ի սկզբանե որթնած է»:
Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական…
Gepostet von Armen Ashotyan am Mittwoch, 29. Januar 2020