
«Դալմա Գարդեն մոլ»-ում շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից տեղադրված սարքավորումները «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում երկրաշարժ կամ այլ ցնցումներ չեն հայտնաբերել: Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակիցները շենքի կոնստրուկցիաների մեջ փոփոխություն չեն գտել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Դալմա Գարդեն մոլ»-ի ղեկավարությունը նույնպես հրավիրել են արտասահմանից մասնագետների, և վերջիններս նույն կարծիքը հայտնեցին»,- ասաց Ցոլակյանը:
Հունվարի 19-ից «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնը վերսկսել է աշխատանքը: