Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը հավակնում է «Հոֆենհայմ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր «Ադեկվադ» միաբանության անդամներին և «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին բերման ենթարկելու միջադեպին:
Պեպե Ռեյնան երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև աշխարհի չեմպիոն: Բայց նա շահեց այս բոլոր գավաթները՝ նստած պահեստայինների նստարանին՝ որպես երրորդ դարպասապահ: Բայց ոչ բոլորն էին այդքան հաջողակ, որքան իսպանացին:
Ժամը 01:30-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բանտի թիվ 57 խցի դատապարտյալների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:
«Անտիֆեյք» կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմակավորված անձինք շենքի բակից տարել են Նարեկ Սամսոնյանին»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հունվարի 28-ին պատրաստակամություն են հայտնել համագործակցել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում, որն արդեն 106 մարդու կյանք է խլել:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Սարատովի մարզում տեղի ունեցած ավտովթարի մասին:
Երևանի «Արարատ» ակումբը շարունակում է ուսումնամարզական հավաքը Սոչի քաղաքում:
Ցավոք, հայկական բանակի տոնը մթագնեց վարչապետին կից ոստիկանության կողմից «ուժի ցուցադրմամբ»՝ անձանց «ասֆալտին փռելով», ձեռքերը ոլորելով, ձեռնաշղթաներ հագցնելով և նույնիսկ․․․ հայհոյելով։ Չեմ կարծում, որ ոստիկանությունը չէր հասկանում, որ թունդ ընդդիմադիր գործիչները, ովքեր գիտակցում են, որ իրենց քայլերը իրավապահ մարմինների ամենօրյա հսկողության տակ են, իրենց մոտ զենք կամ թմրանյութ կպահեին։
«Ես ուղիղ եթերով սպառնում եմ՝ ոչ մեկը չի կարողանալու փախնել, երբ փոփոխություն լինի». Մալյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր «Ադեկվադ» միաբանության անդամներին և «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին բերման ենթարկելու միջադեպին: Նա մասնավորապես նշել է, որ հույս ունի առաջիկա ժամերին կստանա պաշտոնական պարզաբանում քաղակտիվիստներին նման կերպ բերման ենթարկելու հետ կապված։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Հանրային պահանջով» ժամանակին գնդակահարում էին […]
«Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը դուրս է եկել ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության շենքից:
Ինչու են բերման ենթարկվել ՎԵՏՕ-ի և «Ադեկվադի» անդամները. ասուլիս. ՈՒՂԻՂ
Քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ տասնյակ հրամանատարներ ենթարկվում են ճնշումների՝ բանակի հետ մեծամասամբ առնչություն չունեցող թիմի կողմից։
Սիրիական բանակի առաջատար ուժերը մուտք են գործել Իդլիբի հարավ-արևելքում գտնվող Մաարեթ-էն-Նուման քաղաք:
Ըստ Միլանի օդակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և ուղևորների, 28.01.2020թ. Ryanair-ի Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Ինչպես հստակեցրեց մեր ներկայացուցիչը, սույն իրավիճակը տեղի է ունեցել չվերթի ոչ պատշաճ եւ վատ կազմակերպված լինելու պատճառով։
«Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը պաշտոնապես համալրեց Միլանի «Ինտեր»-ի շարքերը: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: Կիսապաշտպանի միլանյան ակումբի հետ կնքած պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Դանիացին «Ինտեր»-ում տարեկան կստանա 10 միլիոն եվրո աշխատավարձ: Իսկ խաղային համար ընտրել է 24-ը:
Ես, անկեղծ ասած, չհասկացա այսօրվա «մասկի շոուի» իմաստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Մնում է մենք անենք մեր անելիքը։ Ավելի կազմակերպված, ավելի համախմբված, առանց չարության, առանց ատելության։ Ատելությունը թույլերի զենքն է։ Տեսնում եք՝ այս իշխանությունը պատրաստ է ցանկացած հակաիրավական քայլի։ Մեր երկու տղաների բռի կալանավորումը, Արմեն Թավադյանին սադրանքով մեկուսացնելը, դեռ սպասվելիք անսեռ դիաննաների հնարավոր նոր դեպքերը մեկ նպատակ ունեն՝ տեսարաններ սարքել, մթնոլորտ պղտորել, փորձել կասկածներ սերմանել մեր մեջ, թուլացնել մեր կազմակերպվածությունը։
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով:
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դե ինչ, շատ կուզենայի շնորհավորել բոլորիս օրվա տոնի կապակցությամբ, սակայն «շնորհավորում» եմ բոլորիս այն կապակցությամբ, որ Նոր Հայաստանում իշխանությունները ձգտում են ձևավորել մի նոր քաղաքական ենթամշակույթ, որում «իշխանություն» նշանակում է «հեղափոխական սակրալ լիգա», իսկ «ընդիմությունը» և «ընդիմախոսությունը» որակվում է «հիբրիդային հեղաշրջման փորձ»:
168 Լրահոս
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Հայրենյաց պաշտպանի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետությունում այսօր որևէ մեկն ապահովագրված չէ ասֆալտին պառկեցվելուց և առանց պատճառի ոստիկանություն բերման ենթարկվելուց:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես մարդու իրավունքներ ասվածը շատ պարզ եմ հասկանում՝ դա բոլորի համար է ու առանց կրկնակի ստանդարտների։ Անկախ նրանից, թե իմ, վարչապետի կամ մեկ ուրիշի քիմքին տվյալ անձը գալիս է կամ չի գալիս։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Տաֆանելլիի հետ։
Իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին թիրախավորելը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը նույն գործողության շարունակական էլեմենտներ են:
Արթուր Դանիելյանի ձեռքը վնասել են. շտապ օգնություն է եկել:
Այսքան ամեն ինչն էժանացնելու իմաստը ո՞րն է..Սա խայտառակություն է…
«Լարիսա Մինասյանի զանգից ու վարչապետի «վզին դնելուց» հետո սա տեղի ունեցավ». Նարեկ Մալյան