Այսօր ապատեղեկատվություն ու կեղծիք տարածող մերձիշխանական լրատվականներից մեկը տեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՀՀԿ գրասենյակներ են փակվում, մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպության գրասենյակին:
HSBC բանկի Հայաստանի մասնաճյուղը Հայաստանում HSBC խմբի գործունեությունը վերանայելու մասին տեղեկատվությունը շահարկում է համարում: «Մենք շահարկումներին չենք արձագանքում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Դիանա Գազիյանը:
Ժնևում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ժամանակի հետհաշվարկը սկսված է և չնայած ժողովրդական լայն մասսաներին հետևողականորեն մատուցվող պոպկորնը, որ հետհեղափոխական Հայաստանում չկա ատելության խոսք, չկա անհանդուրժողականության մթնոլորտ, չկա բևեռացված հասարակություն ու չկան ֆեյք-մանուֆակտուրաներ, ատելության խոսքը իմ վստահ համոզմամբ այլևս պետականությանն ուղղված լուրջ մարտահրավեր է, և ոչ միայն Հայաստանում։
ՀՀ պետական սահմանի անցման կետերում վերջին օրերին որեւէ կասկածելի դեպք չի արձանագրվել՝ կապված կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների հետ։ Չինաստանից եկող ուղեւորահոսքի մեջ որեւէ անձի մոտ ջերմություն չի արձանագրվել։
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Կառավարության որոշմամբ երաժիշտ Հայկ Տիգրանի Սուքիասյանն ազատվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել «ուհանյան» կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հունվարի 30-ին հայտնել է Սպիտակ տունը։
Հ1-ի լրատվականի հարցը ո՞ւմ է վերաբերում, եթե ոչ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին
2019 թ. դեկտեմբերի 3-ին Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 28-րդ կմ-ին «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան վթարի էր ենթարկվել։ 69-ամյա ուղևոր Դերենիկ Սաղաթելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։
Փորձագետները՝ սպանդանոցների խնդրի լուծման մեթոդների ու ճանապարհների մասին. ՈՒՂԻՂ
Այս հարցում մենք կարծում եմ բոլոիս համակարծիք ենք։ Բոլորս քաջ գիտակցում ենք, որ նա ուներ փախուստի դիմելու բոլոր հնարավորությունները, բայց չդիմեց այդ քայլին։ Ձեզ հարց տվեք՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ նա վերադարձավ, ինչո՞ւ նա ներկայացավ քննչական մարմին, ինչո՞ւ նա իր ոտքով գնաց կալանավորվելու, ինչո՞ւ։ Միայն ելնելով այն հանգամանքից որ դուխո՞վ է, իհարկե՝ ոչ, նա դիմեց այդ քայլին առաջին հերթին իր արժանապատվության պատճառով։
Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների շարունակման գլխավոր երաշխավորներից է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ընթացքում:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները 2019 թվականի ընթացքում հայտնաբերել են 1 զենք, 111 փամփուշտ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գտնվել է 1824 իր, այդ թվում՝ մոտ 28 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, թանկարժեք և կիսաթանկարժեք զարդեր, փաստաթղթեր և այլ անձնական իրեր, կանխվել է գողության 3 դեպք:
Կորեայի Հանրապետության կառավարությունը հունվարի 30-ին որոշում է ընդունել 5 մլն դոլար տրամադրել Չինաստանին՝ որպես օգնություն նոր կորոնավիրուսի տարածման դեմ մղվող պայքարում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին, որի ընթացքում ելույթ է ունեցել: Ֆրանսիայի նախագահն իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան արդեն 19 տարի է, ինչ լծված է այդ գործին:
10-ամյա տղա երեխայի սեռական բռնության ենթարկվելու հարցը գտնվելու է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե ապրեինք իրավական պետությունում… Հ1-ն հեռուստադիտողին զբաղեցնելու նյութ կունենար:
Հունվարի 29-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 29-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նրանց 5-ամյա որդին՝ Նարեկ Գրիգորյանը, տեղում մահացել է:
ՀՀ կենտրոնական բանկն արձագանքել է Հայաստանում HSBC խմբի գործունեության վերանայման մասին տեղեկատվությանը:
Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Մասիսի բժշկական կենտրոնի փակման մասին տեղեկություններին:
Ժամանակակից աշխարհում միայն հզոր բանակն ու զինտեխնիկան չեն երաշխավորում պետության լիակատար անվտանգությունը և պատերազմում հաջողությունը: Ներկայիս պայմաններում գերտերությունների հիմնական թիրախն է մարդկանց ենթագիտակցությունը, որի կառավարումը դարձել է շատ հասանելի: Դրա մասին են վկայում վերջին տարիներին արաբական աշխարհում և հետխորհրդային երկրներում գրանցված «գունավոր հեղաշրջումները»:
Հ1-ով Հրայր Թովմասյանին մեղադրող «լուրը» պարզապես զազրելի էր թե իրավական, թե մասնագիտական, թե մարդկային տեսանկյունից, այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պատպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը Հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։
ԱՄՆ-ն իր սանիտարական գերատեսչությունից՝ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնից (CDC), փորձագետների է ուղարկում Չինաստան՝ պայքարելու նոր կորոնավիրուսի դեմ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
Հունվարի 27-ին ժամը 17:05-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 17:00-ին իրենց մոտ է տեղափոխվել Մարտակերտի շրջանի բնակիչ,1976թ. ծնված Ա. Մ.-ի դիակը:
Հայաստանի ֆուտզալի հավաքականը սկսեց պայքարը Եվրո-2022 որակավորման փուլում: