Բաժիններ՝

Շանհայում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը հասել է 96-ի

Շանհայում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով ախտահարվածների ընդհանուր թիվը կազմել է 96: Հունվարի 29-ին այս տվյալները հրապարակել է Հիգիենայի եւ առողջապահության հարցերի քաղաքային կոմիտեն։

Օրվա առաջին կեսին ախտորոշումը հաստավել է եւս 16 հոգու մոտ: Շանհայում ախտահարվածների տարիքը կազմում է յոթից մինչեւ 88: 96 հիվանդացածների թվում 50-ը տղամարդիկ են եւ 46-ը՝ կանայք:

Նրանցից 71-ը կա՛մ բնակվել է Հուբեյի նահանգում, կա՛մ էլ ուղեւորություն է կատարել այնտեղ, իսկ մնացած վարակվածները շփում են ունեցել նրանց հետ: Չինաստանում կորոնավիրուսով ախտահարվածների ընդհանուր թիվը, պաշտոնական տվյալների համաձայն, արդեն գերազանցել է 6 հազարը, նրանցից 132-ը մահացել են: Նոր տիպի թոքաբորբ է հայտնաբերվել ՉԺՀ-ի գործնականում բոլոր տարածաշրջաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս