
Դիլիջանում այրվել է բուսածածկույթ

Հունվարի 29-ին, ժամը 13:20-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թիվ N զորամասի հրաձգարանին հարակից անտառում հրդեհ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:33-ին, մարվել՝ 15:37-ին: Այրվել են մոտ 2.5 հա բուսածածկույթ և 10 կոճղ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 7 զինծառայող և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից: