Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բավարարել է դատախազության բողոքը եւ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը։ Այս մասին տեղեկացնում է hraparak.am-ը:
Հայաստանում երկու չինացի, որոնցից մեկն ունի 37 աստիճան ջերմություն, այս պահին պահվում են բոքսում՝ հսկողության ներքո: Նրանց թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը: Այժմ կատարվում են ռենտգեն հետազոտություններ՝ պարզելու թոքաբորբ առկա՞ է, թե ոչ:
British Airways ավիաընկերությունը կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել է թռիչքները մայրցամաքային Չինաստան եւ հակառակ ուղղությամբ:
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 28-ին, Հայկական բանակի 28-րդ տարեդարձի օրը, այցելել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Կարեն Աբրահամյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ներկա է գտնվել ծառայողական նոր բնակարանների հանձնման արարողությանը։
Հայաստանում և առհասարակ տարածաշրջանում նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր դեռ չկան: Սակայն Հայաստանը կասկածելի ցանկացած դեպքի համար նմուշներ կուղարկի եվրոպական տարածաշրջան՝ համագործակցող լաբորատորիաներ:
ԱՄՆ-ում պաշտպանադիմակները դեֆիցիտի առարկա են դարձել, բայց երկրի առողջապահության նախարարությունը խուճապը վաղաժամ է համարում եւ երկրի քաղաքացիներին հորդորում է չանհանգստանալ:
Հունվարի 28-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արարատյան 2-րդ զանգվածի 29 և 12 շենքերի մոտ կրակոցներ են հնչել:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեղամ Վարդանյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից:
Հունվարի 29-ին, ժամը 11:16-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը կորոնավիրուսի կապակցությամբ մինչեւ մարտի 29-ը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ:
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը Սարատովում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և այն բուժհաստատության հետ, որտեղ տեղափոխվել են վթարից տուժած հայերը:
Սկզբից ծիծաղելի կասկածանքով բերման ենթարկվեց Նարեկ Մալյանը, անմիջապես հետո ավելի անհեթեթ մեղադրանքով Կոնստանտին Տեր-Նակալյանը իսկ կեսօրվա շքերթը փակեցին Արթուր դանիելյանին Գրգոր Մինասյանին և ազատ Ադամյանին բերման ենթարկելու անԱդեկվատ օպերացիայով, որը նորանկախ Հայաստանի պատմության մեջ «հանցագործներին» վնասազերծելու իր ուժգնությամբ երևի թե զիջում էր միայն Մյասնիկյան պողոտայում տարիներ առաջ իրականացված վնասազերման օպերացիային (անհամաչափ ուժն ու վնասվածքները չեմ նշում)։
Ճապոնիան հունվարի 29-ին երկրներից առաջինն է սկսել իր քաղաքացիների տարահանումը Չինաստանի Ուհան քաղաքից, որը դարձել է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բռնկման էպիկենետրոնը։
Գուրգեն Եղիազարյանը՝ երեկվա ձերբակալությունների և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ
Հունվարի 28-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Արագյուղ-Զորավան ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվելով՝ բախվել է մա յթեզրի քարերին. 28-ամյա վարորդ Արման Մերեշավյանը մահացել է:
2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը Չինաստանի մայրաքաղաքում հասել է 102-ի: Այդ մասին հայտնել է Պեկինի առողջապահության գործերի կոմիտեն։
Երեկ՝ հունվարի 28-ին, ոմանց համար՝ հասկանալի, ոմանց համար՝ անհասկանալի տրամաբանությամբ, իրար հետևից Ոստիկանության «6-րդ վարչություն» բերման ենթարկեցին նախ՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, ապա՝ Blognews.am կայքի խմբագիր, «Ադեկվադ» միաբանության ներկայացուցիչ Կոնստանտին տեր-Նակալյանին, հետո նաև «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին , «Ադեկվադ» միաբանության 2 այլ ներկայացուցչի, իսկ արդեն երեկոյան՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին:
Կեցցե՜ թավշյա «հեղափոխությունը։
«Հայկ Բաբուխանյանը, Գևորգ Կոստանյանը ստացել են անհատական դրամաշնորհներ, Հրայր Թովմասյանը անհատապես չի ստացել, դրամաշնորհ տրվել է նրա ղեկավարած կազմակերպությանը՝ շատ կարևոր ծրագիր իրականացնելու համար»: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Բաց հասարակություն-Հայաստան հիմնադրամի տնօրեն Դավիթ Ամիրյանը:
«Խոսքի ազատության վիճակը Հայաստանում բարելավվել է». Լարիսա Մինասյան
Հունվարի 28-ին Երևանում տեղի ունեցած ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների ձերբակալումները և նրանց շատ արագ ազատ արձակումը խեղկատակության էր նման… Բայց իրականում այդ ամենն արվում է միտումնավոր և նպատակային. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջ է տանում ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի և ՀՀ Ոստիկանության վարկաբեկման քաղաքկանությունը հասարակության աչքերում…
Լարիսա Մինասյանը Վիսոցկու խոսքերով պատասխանեց հարցին՝ իր դեմ արշավ կա՞ և ո՞վ է դա ֆինանսավորում
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ամփոփում է 2019թ. աշխատանքները. ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից սենատորներ նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում մի շարք քննադատական նկատառումներ են հայտնել հունվարի 28-ին Սպիտակ տան կողմից հրապարակված պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանի վերաբերյալ:
«Գտնում են թշնամի, սերմանում վախ». Լարիսա Մինասյան
Փաստաթղթեր կեղծելու հանցակցության համար մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին։
«Նարեկ Մալյանը երբևէ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» չի դիմել». Լարիսա Մինասյան
«Խոսել ենք բոլոր նախարարների հետ, փորձել նախկին իշխանությունների ժամանակ էլ փոփոխություններ անել, բայց չի ստացվել». Լարիսա Մինասյան