Բաժիններ՝

«Տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ». Կիմ Տոռան

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան հայտարարել է, որ տարածաշրջանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նա համապատասխան հայտարարությունն արել է հունվարի 29-ին՝ ելույթ ունենալով լրագրողների առջեւ։

Տոռայի որոշումը հետեւել է այն բանից հետո, երբ ինքնավարության խորհրդարանը համաձայնել է Իսպանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգադրությամբ նրան զրկել պատգամավորական մանդատից Կատալոնիայի պալատում: Դա ճգնաժամ է առաջացրել ինքնավարության կոալիցիոն կառավարությունում: «Այն բանից հետո, երբ (տարածաշրջանի) խորհրդարանում հավանություն տրվի բյուջեին, ես կհայտարարեմ ընտրությունների օրը»,- ասել է Տոռան:

Դեկտեմբերի 19-ին տարածաշրջանի Բարձրագույն դատարանը վճռել է Տոռային 18 ամսվա ընթացքում զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2019 թվականի գարնանն ընտրությունների նախաշեմին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը չհնազանդվելու պատճառով: Տարածաշրջանային դատարանի վճիռը ենթակա է բողոքարկման Իսպանիայի Գերագույն դատարանում, եւ Կատալոնիայի նախարարների կաբինետի ղեկավարն արդեն հավաստել է, որ վճռափոխության գանգատ է տալու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս