ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի նամակն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազին:
Լուրեր են շրջում, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փետրվարի 06-ին նախաձեռնում են արտահերթ նիստ։ Ըստ մեր տեղեկությունների` օրակարգում նախագծերի մեկ փաթեթ է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
Հայաստանին առնչվող հետևանքների մասով պետք է հստակ հասկանալ, որ Եվրամիությունն ընկղմվելու է ներքին խնդիրների լուծման հորձանուտ` կապված՝ մի կողմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու, մյուս կողմից՝ ԵՄ-ում առկա մեխանիզմների և կենտրոնախույս նոր դրսևորումների կասեցման հետ:
նարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Ղազախստան է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հունվարի 31-ին, ժամը 04:06-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 135 գ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ալի Աքբար Սալեհիի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի երկրի միջուկային ծրագրի վրա, ինչը հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում երեկ մահացած Վահրամ Մկրտիչի Ավագյանն Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից էր։ Գյուղապետ Մերուժան Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նա ընտանիքի կրտսեր երեխան էր, ուներ իրենից ավագ 3 եղբայր։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ կանխել են խոշոր չափի թմրանյութի՝ մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր` խաղադաշտ վերադառնալու մասին:
Հայաստանը նոր կորոնավիրուսի առումով չի գտնվում բարձր ռիսկի գոտում, երկրի ներսում քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու, դպրոցները ժամանակավորապես փակելու կամ այլ միջոցառումների անհրաժեշտություն չկա:
Ավստրալիայի մայրաքաղաքի տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, ինչի մասին հայտնել է արտակարգ ծառայությունների տարածաշրջանային գործակալությունը։
ՀՀ քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:
Արտահանման ծավալով, վճարած հարկերով, աշխատողների քանակով «Գրանդ Հոլդինգը» դարձյալ առաջատարն է և 2019թ.-ը ևս ամփոփում է առաջընթացով: Աճ է գրանցվել բոլոր ուղղություններով:
Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն իր նիստում քննարկել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցը. վերջնական որոշումը կլինի 1-2 օրվա ընթացքում:
Ինչ են քննարկել ԱԳ նախարարները և ինչու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպեց այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ. ՈՒՂԻՂ
Արծվիկ Մինասյանի և փաստաբանի ասուլիսը՝ Արման Բաբաջանյանի դեմ ներկայացրած հայցադիմումի ընթացքի մասին. ՈՒՂԻՂ
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բազմապատկել Ձեր ՀՀ դրամով խնայողությունները` պահելով այն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկվող կուտակային հաշիվներում:
Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանի՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքը և հանրային քննարկումները՝ Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ժամանակ 2020 թվականի հունվարի 29-ին եթեր հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութը, այդ կապակցությամբ փաստաբանի հրապարակային հայտարարությունը և բողոքը։
Հայաստանն արդեն պայմանավորվածություն ունի չինական մի ընկերության հետ և շուտով ձեռք կբերի նոր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ:
յսօր ժամը 15:00-ին փաստաբանիս հետ կներկայանամ ՀՔԾ` որպես վկա հարցաքննվելու հարուցված քրեական գործի շրջանակներում:
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շրջանում բավականին հաճախ ենք հանդիպում այնպիսի դեպքերի, երբ իշխանական պատգամավորները պարբերաբար հնչեցնում են սուր ելույթներ ու հայտարարություններ, որոնք իրենց «կալիբրին» հաստատ չեն համապատասխանում։ Օրերս նման վարքագիծ դրսևորեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը, ով անդրադառնալով Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջին և հայտնի «գրչի» պատմությանը, որակումներ է հնչեցրել, թե Թովմասյանի արարքը քծնանք է։
Ադրբեջանցի Սամեդը մի լալահառաչ շոու կազմակերպեց, թե ինչ իրավունքով են հայ պատգամավորները ընդհանրապես խոսում եւ ո՞վ է Եվրոպայի խորհուրդը, որ քննարկի Ադրբեջանին։
Հունվարի 16-ին, ժամը 07.55-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Միացյալ Նահանգներն այն բանից հետո, երբ լիարժեք առեւտրական համաձայնագիր կկնքի Չինաստանի հետ, կսկսի ավելի ակտիվորեն առեւտրական բանակցություններ վարել Եվրոպայի հետ:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքի շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 21.15-ին, որպես անհետ կորած որոնվող Սամվել Կթունյանը ներկայացել է բաժին և տվել բացատրություն, որ իր բացակայության ընթացքում գտնվել է Երևան քաղաքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական_հանձնաժողով:
Իտալիան դադարեցրել է Չինաստանի հետ ավիահաղորդակցությունն Ապենիններում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերի հայտնաբերումից հետո:
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրամիությունից երկրի առաջիկա դուրս գալը նոր փուլի սկիզբ է համարում բոլոր բրիտանացիների կյանքում, որը պետք է ընթանա միավորման ու նորացման նշանաբանի ներքո:
Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես՝ որպես պատմաբան ու մանկավարժ, այս դասագրքի հեղինակին հրապարակային հրավիրում եմ բանավեճի։ Սրա համար կոնկրետ պատասխանատու է այսօրվա իշխանությունը։ Դուք բոլորդ քաղաքական ու մարդկային աբիժնիկներ եք։ Հետո էլ խոսում են համերաշխությունից ու միասնությունից։ Թուրք-ադրբեջանական տանդեմն այսքան վնաս չէր կարող հասցնել, ինչքան դուք։ Հազիվ կարաբինաներին ընդունեք ու բավարարեք։ Բացվելու է լույսը ու սրա համար պատասխան եք տալու, չկասկածե՛ք։
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին, ժամը 00.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Երվանդ Ու.-ն, որը հունվարի 29-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329-րդ հոդվածի (Ցուցմունք տալուց հրաժարվելը) 1-ին մասի մեղադրանքներով: