«Այսօր ես ձեզ կպատմեմ ինչպես ա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունել 2018-ի իշխանափոխությունը և ինչ անթաքույց հույսեր տածում նոր իշխանությունների հետ կապված։ մենակ 2018-ի սփիչերի մեջբերումներն են, ավել ալարեցի հավաքեմ բայց պատկերը կարծում եմ պարզ ա։
168 Լրահոս
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Կոսովոյի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վերապատրաստվող հայ խաղաղապահները տեղակայման վայրերում կազմակերպել են ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին, ժամը 18.00-ին, Ամիրյան փողոցից Դավիթաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 17-ամյա Նաիրա Պ.-ն:
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում հունվարի 31-ին անցկացվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման արարողություն:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իշխանափոխությունից հետո առաջին անգամ հրապարակեց «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները։ Մասնագիտական և հանրության շրջանակներում մեծ սպասումներ կային` ակնկալվում էր, որ պետական մակարդակով կուսումնասիրվեն և վեր կհանվեն բենզինի և դիզելային վառելիքի շուկաների հիմնախնդիրները, և վերջապես հանրային ընկալմամբ մենաշնորհ ունեցող շուկաները կկարգավորվեն և գերիշխող դիրքը չարաշահողները կպատժվեն։
ՀՀ ճանապարհային ոստիկանների կողմից հունվարի 1-29-ը հայտնաբերված ոչ սթափ վարորդներից 5-ը հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննությունից։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Յակուբ Անդրիաս Մելխիոր Բրասաուի՝ «Որսորդ» կտավը ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՀՈԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 31-ին, ժամը 03.40-ին, ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով, Արարատի մարզի Հովտաշեն գյուղից բերման են եթարկել 4 տղամարդու՝ իրենց վարած ավտոմեքենաներով, որոնց զննությամբ հայտնաբերվել է մոտ 20 կգ ձուկ, 2 էլեկտրական մարտկոց, 1 էլեկտրահաղորդիչ և 1 փչովի նավակ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Արգենտինական «Խիմնասիա»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ուրական»-ի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի մասին:
Հրապարակվել են ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից 2019 թվականին «Շաքարավազ» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ինչպես հայտնեցին ՏՄՊՊՀ-ից, ուսումնասիրության հիմնական ուղղություններն են եղել ոլորտում առկա պետական կարգավորումների և օրենսդրական դաշտի ուսումնասիրությունը և դրա ազդեցությունը մրցակցային միջավայրի վրա, շուկայի կառուցվածքի, գնի և ինքնարժեքի կառուցվածքի, իրացման շղթայի ուսումնասիրությունները և այլն:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված՝ պետական սեփականություն հանդիսացած գույքի՝ նախկինում իրականցված օտարման գործընթացների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրությունները, որոնց ընթացքում պարզվում են միևնույն հանցավոր սխեմայով առերևույթ թույլ տրված հանցավոր չարաշահումներ:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «ԵԽԽՎ պատվիրակությունը վերադառնում է հայրենիք։ Մահ կոռոնավիրուսին»:
ԱՄՆ պետքարտուղարի այցը Բելառուս կարող է լարվածության հերթական առիթը դառնալ ԱՄՆ և Ռուսաստանի միջև՝ Ռուսաստանի և Բելառուսի միջև առկա և օրեցօր խորացող հակասությունների համատեքստում։
Փետրվարի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
հունվարի 31-ին Շվեդիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 14;10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 1-ին, ժամը 12:22-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ազատ գետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Դավիթ Մանուկյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին:
168 Մամուլի տեսություն
Սա նշանակում է, որ օտարերկրացիները իրենց բանկային քարտերով 4.9 միլիոն անգամ վճարում են իրականացրել մեր խանութներում, սրճարաններում, ռեստորաններում, հյուրանոցներում, ինչպես նաեւ կանխիկացում իրականացրել բանկոմատներում:
Երբ այդ նույն թեզերը կրկնում է Արցախյան ազատամարտի կարևորագույն մասնակիցներից մեկը, քաղաքականությամբ զբաղվելու տարիներ շարունակ անհաջող փորձեր անող մարտական գեներալը, սա արդեն կեղտոտ խաղ է:
Փետրվարի 1-ին, ժամը 06:56-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը:
Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չէ, իրոք, դուք բարոյական ու մարդկային բոլոր որակներից զուրկ աբիժնիկ ու զզվելի եք։ Սա Երևանի 195 դպրոցն է, որտեղ եղել են Արցախի բոլոր հերոսների նկարները։ Հիմա այստեղից հանել են 3 հերոսի նկար։ Համոզված եմ, որ բոլորդ էլ գիտեք, թե ում նկարները չկան։
Հունվարի 31-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Գ. Բ.-ի անհայտ կորելու մասին:
Փետրվարի 1-ին, ժամը 07:59-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտակայքում գտնվող կրպակում:
Փետրվարի 1-ին, ժամը 09:22-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: