
«Օսկար 2020». «Մակաբույծը» ճանաչվեց լավագույն ֆիլմ

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությանը «Մակաբույծ» ֆիլմը մրցանակի արժանացավ չորս անվանակարգում՝ «Լավագույն սցենար», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆիլմ»:
«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին նաև «Ֆորդն ընդդեմ Ֆերարիի», «Իռլանդացին», «Ջոջո ճագարը», «Ջոքեր», «Փոքրիկ կանայք», «Ամուսնական պատմություն», «1917», «Մեկ անգամ… Հոլիվուդում» ժապավենները:
«Մակաբույծը» ֆիլմում ծույլ մարդկանց ընտանիքը չի ցանկանում չարչարվել և ապրում է՝ շանտաժի ենթարկելով հարուստներին: Մի օր հետաքրքրություն դրսևորելով հերթական հարուստ մարդու հանդեպ՝ ընտանիքի անդամներն անելանելի իրավիճակում են հայտնվում:
Այս ֆիլմով 2019 թվականին մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: