Թուրքիայում շարունակվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների ձերբակալությունները։ Այս մասին Х-ի իր օգտահաշվում այսօր գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Արմեն Աշոտյանը գրում է. «Նոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց, զգացմունքների և լարվածության, բայց մեծ հավատով հայ մարդու և Հայաստանի հանդեպ»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մոսկվայում մայիսի 9-ին Հաղթանակի օրվա շքերթի կադրերը տեսնելուց հետո, իր օգնականներին ասել է, որ Ռուսաստանը «անպարտելի տեսք ունի», հաղորդում է The New York Times-ը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հայրենիք» կուսակցության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Եվրամիությունը 2026-ին շարունակելու է Հայաստանի կողքին լինել Հայաստանի ինքնիշխանության և դիմակայունության համար, իր ամանորյա ուղերձում ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
Մենք ողջունում ենք և երախտապարտ ենք Սամվել Կարապետյանի բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշման համար, ինչը հնարավորություն կտա նրան տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ։ Սա նշանակալի առաջընթաց է մեր` արդարության համար պայքարում։ Այս մասին գրել է փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Արաբական Միացյալ Էմիրությունները որոշել է դուրս բերել Եմենի հարավային շրջաններում տեղակայված իր ստորաբաժանումները։ Reuters-ի տեղեկություններով՝ այս որոշումը կայացվել է Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում ծագած լարման ֆոնին։
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը արձագանքել է Շարաբուտդին Մագոմեդովի (առավել հայտնի որպես Շարա Բուլետ)՝ ռևանշ մենամարտ անցկացնելու ցանկությանը։ Մարզիկների միջև գրեփլինգի գոտեմարտը կայացել է Երևանում՝ HYPE FC պրոմոուշենի հովանու ներքո։
Հրապարակվել են վերջին և թարմ տվյալները՝ աշխարհում ամենաշատ բնական գազի պահուստային պաշարներ ունեցող երկրների վերաբերյալ: Նշվում է, որ դրանց թվում տեղ է գտել նաև Թուրքիան՝ վերջին տարիներին իրականացրած գազի որոնման և հորատման աշխատանքների շնորհիվ:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել սահմանված կարգը և նախազգուշացնում, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։
Ազգային տարադրամի՝ ռիալի կտրուկ արժեզրկման պատճառով սկիզբ առած բողոքի գործողություններն Իրանում չեն դադարում։ «Ազատության» իրանական ծառայության տեղեկություններով՝ երրորդ օրն է, ինչ շարունակվում է Թեհրանի Մեծ շուկայի վաճառականների գործադուլը։
Արգելանքի տակ գտնվող մարդկանց նկատմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ղեկավարության ներքո գործող զինված խմբավորումների կողմից խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի տրամաբանական շարունակությունը հայ հասարակությունը և միջազգային հանրությունը տեսնում են քրեակատարողական հիմնարկներում: Այս մասին հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Անկարան ակնկալում է, որ 2026 թվականին կգտնվի Ուկրաինայի հակամարտության լուծումը, դա թուրքական կողմի համար արտաքին քաղաքականության առաջնահերթություն է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Դեկտեմբերի 30-ի ժամը 08։40-ից մինչև դեկտեմբերի 31-ի ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
ՌՈՍԲԻՈՏԵԽ համալսարանի սննդի անվտանգության բաժնի վարիչ Նատալյա Ֆոմենկոն զգուշացրել է, որ Օլիվիե աղցանի պահպանման առավելագույն ժամկետը պատրաստելուց հետո առավելագույնը 12 ժամ է։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ ընդգծելով, որ թուրք-հայաստանյան հարաբերությունների առաջընթացը նախևառաջ կախված է Երևանի և Բաքվի միջև համաձայնագրից։
Երեք երկրներից օդանավեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կժամանեն ուշացումով: Այս մասին են վկայում օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալները։
Նոր տարվա շեմին մեր աղոթքն ենք բարձրացնում առ Բարձրյալն Աստված՝ գոհունակությամբ և մեծ հավատով, քանզի նույնիսկ փորձության ու նեղության օրերին Աստծո նախախնամությունը չի լքում Իր ժողովրդին և Սուրբ Եկեղեցուն։ Այս մասին ասված է Արագածոտնի թեմի շնորհավորական ուղերձում։
Վրաստան-Ադրբեջան սահմանին 18,5 միլիոն դոլար արժողությամբ 157 կգ հերոին Վրաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձ է կանխվել։
Ուկրաինական անօդաչուները, որոնք փորձել էին գրոհել Պուտինի նստավայրի վրա, թռել են Սումիի և Չեռնիգովի շրջաններից, այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«СберЗдоровье» բժշկական ընկերության էնդոկրինոլոգ Վիկտորիա Սադովսկայան բացատրել է, թե ինչպես խուսափել Նոր տարվա սեղանի շուրջ չափից շատ ուտելուց։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում կիսվել է կարևոր խորհուրդներով:
Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո դեպի երեկո, հունվարի 1-2-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։
Հայաստանն ազատ չէ, մինչև Հայաստանի կառավարիչները չեն իրականացրել հայ ժողովրդի իղձերը: Ազատություն մեր երկրին։ Ազատություն մեր ժողովրդին։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, այս մասին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ իր ամանորյա ուղերձում։
Հայտնի է՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով հայ-թուրքական սահմանագիծը հիմնականում կրկնում էր սահմանազատման գիծը` համաձայն Հայաստանի համար ստրկացուցիչ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի, որը ստորագրվել էր «նոր» քեմալական Թուրքիայի նորաստեղծ բանակի հետ դաշնակցական կառավարության անհաջող պատերազմից հետո (ավելի մանրամասն տեղեկությունների համար՝ տես. Крылов А. Границы Армении в XX-XXI веках // Россия и новые государства Евразии. 2022. № 1 (54). С. 86-101)։
Քաղցր գազավորված ըմպելիքները կարող են մարսողական խնդիրներ առաջացնել, զգուշացրել է «Медицина» բժշկական կենտրոնի (Ակադեմիկոս Ռոյտբերգի կլինիկա) գաստրոէնտերոլոգ և բժշկական գիտությունների դոկտոր Եվգենի Բելոուսովը: Նա Lenta.ru-ի հետ զրուցել է Նոր տարվա սեղանին գազավորված ըմպելիքների առողջարար այլընտրանքների մասին:
«Ֆրենչ 75» պատրաստելու համար անհրաժեշտ է:
Իրանի նախագահը դատապարտել է Կիևի կողմից Նովգորոդում ՌԴ նախագահի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Ազիզյանը տեղեկացնում է.