Բաժիններ՝

Էրդողանը շնորհավորել է Թուրքիայի քրիստոնյաներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնություններին և քրիստոնեական աշխարհի ներկայացուցիչներին՝ Սուրբ Հարության տոնի (Սուրբ Զատիկ) առթիվ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տոնական ուղերձում մասնավորապես ասված է. «Այսօր, երբ խտրականությունը, մշակութային ռասիզմն ու անտարբերությունը օրեցօր աճում են, մեր բոլոր քաղաքացիների ցուցաբերած միասնությունը, համերաշխությունն ու փոխօգնությունը՝ անկախ կրոնական պատկանելությունից, շարունակում են օրինակ ծառայել ամբողջ աշխարհում։ Մենք հաստատակամ ենք ամրապնդելու այս խաղաղասեր միջավայրը, որը համարում ենք մեր հասարակական համերաշխության երաշխավորը, հատկապես այն բարդ և դժվարին շրջանում, որը ներկայումս անցնում է մեր տարածաշրջանը։

Այս մտորումներով էլ Զատկի տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ քրիստոնյա աշխարհին՝ մասնավորապես մեր քրիստոնյա քաղաքացիներին, որոնց հետ դարեր շարունակ ապրել ենք նույն երկնակամարի տակ, և տա Աստված՝ հավերժ միասին ու միասնաբար կապրենք»։

Էրդողանը մաղթել է, որ այս տոնը նպաստի խաղաղության, կայունության հաստատմանը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930