Համաշխարհային պատմությունը վաղուց է հյուսվել ճանապարհային, լոգիստիկ և ջրային ուղիների շուրջ։ Մետաքսի ճանապարհի վրա վերահսկողության շուրջ ստեղծված կայսրություններից մինչև նացիստական Գերմանիայի կողմից Լեհաստանի վրա հարձակման առիթ դարձած Դանցինգի միջանցք, Պունիկյան պատերազմներից մինչև սևծովյան նեղուցների համար պայքար, Սուեզի պատերազմից մինչև Ֆրանսիայի կողմից Լուիզիանայի վաճառքը Միացյալ Նահանգներին և ռուս-շվեդական պատերազմ։
Զելենսկին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցություններից անմիջապես հետո չեղարկել է իր այցը Սաուդյան Արաբիա, որը նախատեսված էր փետրվարի 19-ին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական նախաձեռնությունը համընկնում է վերջին երեք տարիների ընթացքում այդ երկրի նկատմամբ պաշտոնական Անկարայի քաղաքականությանը: Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
Փետրվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Անգոլայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ավգուստո Դա Սիլվա Կունիային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Եվրամիությունն աշխատում է մի քանի հարյուր միլիարդ եվրո արժողությամբ պաշտպանական փաթեթի վրա՝ Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Berliner Zeitung-ը։
Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է ընդունակ վերջ դնել Ուկրաինայում պատերազմին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սաուդյան Արաբիայում ռուս և ամերիկացի պաշտոնյաների հանդիպումից հետո, որտեղ քննարկվել են պատերազմն Ուկրաինայում։
Իրանի իշխանությունները լրտեսության մեղադրանք են առաջադրել Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացու, որոնք ավելի վաղ ձերբակալվել են Քերմանի նահանգում։ Այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Այսօր ամեն ինչ չէ, որ քննարկել ենք, սակայն կոնցեպտուալ մոտեցումը արդեն որոշված էր նախագահների կողմից. Լավրով
Բացատրել ենք մեր զրուցակիցներին՝ Ռուսաստանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը Ուկրաինայում. Լավրով
Լավրովը՝ Պուտին-Թրամփ հանդիպման ժամկետի մասին
Ա՛յ տկարամիտ, Արցախի ինքնորոշման իրավունքը դու չես տվել, դու ո՞վ ես. Հայրիկյանը՝ Փաշինյանին
Ի՞նչ են պայմանավորվել Լավրովն ու Ռուբիոն Սաուդյան Արաբիայում
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է օրերս «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2024» զեկույցը։
Հայաստանում վիրուսային հիվանդությունները տարածվում են աննախադեպ արագությամբ, հիվանդանոցները լի են թոքաբորբով, գրիպով և այլ վիրուսներով վարակված երեխաներով, բայց պետությունը ոչինչ չի անում։ Մանկապարտեզներն ու դպրոցները դարձել են վարակի օջախներ, իսկ կառավարությունը լռում է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների, սակայն պետք է հաշվի առնել նրա «լեգիտիմության իրավական կողմերը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԵՄ առաջնորդները և Լոնդոնը քննարկել են Ուկրաինա մինչև 30,000 զինծառայողներ ուղարկելու հարցը՝ վերահսկելու հրադադարը, եթե Մոսկվան և Կիևը համաձայնության գան այդ ուղղությամբ: Այս մասին գրում է The Washington Post-ը` վկայակոչելով աղբյուրների, որոնք ծանոթ են Փարիզում կայացած Ուկրաինայի և եվրոպական անվտանգության հարցերով ոչ պաշտոնական գագաթնաժողովի մանրամասներին:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանի դատավճռի հետ համաձայն չէ թե՛ դատախազությունը, թե՛ պաշտպանության կողմը։ Դատախազությունը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատական ակտը՝ դատապարտելով Գալստյանին ցմահ ազատազրկման, պաշտպանության կողմը՝ բեկանել դատական ակտը և արդարացնել Գալստյանին։
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ հայկական կողմը։ Արդյո՞ք առաջարկվել է ռուսական կողմին որոշ կատեգորիաների դեպքում վերանայել որոշումը։
Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն առաջին անգամ է հրապարակել հակառուսական պատժամիջոցներից ամերիկյան տնտեսության կրած վնասների մասին տվյալները։ Այս մասին նա լրագրողների հետ զրույցում ասել է Էր Ռիադում ՌԴ-ի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների մեկնարկից առաջ։
Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ դիվանագիտություն, ազգային շահերով առաջնորդվող քաղաքականություն և իրապես արդյունավետ պետական ղեկավարում։
Անցյալ շաբաթ տուրիստական գործակալների հետ հանդիպման ժամանակ ռուսական «Intourist» տուրօպերատորը խոսել է 2025 թվականի գարնանը և ամռանը դեպի կատարվելիք Թուրքիա թռիչքների ծրագրից:
TV Pirveli-ը հայտնում է, որ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա հավկիթներ են նետել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տարածքում, երբ նախկին ղեկավարը երկիր է վերադարձել Գերմանիայում անցկացված Մյունխենի անվտանգության համաժողովից։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Կոնվերս Բանկն ընդլայնել է իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Հանդես գալով որպես Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի օպերատոր՝ Բանկն այսուհետ մատուցելու է նաև ռեեստրի վարման և սպասարկման ծառայություններ.
Թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է և պատրաստ է ցանկացած դեր խաղալ՝ նպաստելու Ուկրաինայում խաղաղությանն ու այս երկրի վերականգնմանը։
Մոսկվան համոզված է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է և պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով՝ ներգրավված բոլոր կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում։ Այս մասին իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երբ ես որոշեցի կառուցել Հիսուս Քրիստոսի արձանը, իմ մտքում մեր երկրին ուղղված ամենակարևոր մաղթանքներն էին՝ Ազգային վերածննդի, ներքին համերաշխության, և աշխարհին որպես մի ամուր, խաղաղ, հպարտ պետություն ներկայանալու։
Երևան քաղաքում փետրվարի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-22-ը սպասվում է ձյուն, 20-ի գիշերը, 21-ի ցերեկը՝ ինտենսիվ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: