#ՀԻՄԱ. ԱԶԱՏՈՒԹՅՈ՛ՒՆ ԴԱՎԻԹԻՆ. ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԴԱՍԸՆԿԵՐՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄՈՏ. #ՈՒՂԻՂ
Իրանցիները հասկացել են, թե ինչպես հաղթել Միացյալ Նահանգների հետ հակամարտությունում: Այս մասին YouTube-ի իր ալիքում հայտարարել է ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար Ջո Քենթը, որը հրաժարական էր տվել Մերձավոր Արևելքում գործողության պատճառով։
Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Իսրայելի պաշտպանության նախարար Կացի խոսքով՝ իսրայելական բանակն այժմ հարվածում է Սպահանում գտնվող իրանական նավթաքիմիական օբյեկտներին։
«Վարչապետի հետ ունեցել ենք շատ ջերմ, ընկերական, մոտ հարաբերություններ մինչև 2018 թվականի մայիս»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ խոսելով իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին։
Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, ով երկար տարիներ հոգևոր ծառայություն է իրականացրել Քրեակատարողական հիմնարկներում, այսուհետ չի կարող մուտք գործել ՔԿՀ։ Նման որոշում է կայացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։
Թուրքական կողմը հույս ունի, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների դադարը երկար չի տևի։ Անկարան պատրաստ է դրանք կազմակերպել ցանկացած պահի: Այս մասին РИА Новости-ին հայտնել է թուրքական կառավարության աղբյուրը։
Սովորական ընտանիքի մարդ եմ, էս երկրում ծնվել եմ, այստեղ աշխատել. Գագիկ Ծառուկյան
Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի վախենում ՆԱՏՕ-ից։ Նրա խոսքերը X սոցիալական ցանցի իր էջում մեջբերել է ABC News-ի լրագրող Ռեյչլ Սքոթը։
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և պատրաստ է ներդրում ունենալ անհրաժեշտության դեպքում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ճեպազրույցի ժամանակ։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 6-ին Բեյրութի հարավում գտնվող ալ-Ջանահ շրջանի ուղղությամբ իսրայելական ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել՝ 54 մարդ, այդ թվում՝ 8 երեխա: Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Այսօր Հարավային Կովկասն արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ մամուլի համար արված հայտարարության մեջ:
Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները շատ վտանգավոր են, այդ թվում՝ համաշխարհային տնտեսության համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Տարբեր «բայղուշներ», օրինակ Արշակ Կարապետյանը՝ «բայղուշություն» է անում մեր երկրի գլխին. Քոչարյան
44-օրյայի զեկույցը գտնվում է գաղտնի բաժնում. Ծնողները չեն կարող ծանոթանալ փաստաթղթին. Քոչարյան
Հայկ Սարգսյանը սիրում է զոռ տալ իր ֆանտազիային. Անդրանիկ Քոչարյան
Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ՝ թեպետ շարունակում է ունենալ ուժեղ գլխապտույտներ և մի շարք այլ առողջական խնդիրներ։
Ապրիլի 7-ի ցերեկը, 8-10-ին ժամանակ առ ժամանակ, 11-ի գիշերը սպասվում է անձրև։ Ապրիլի 7-ի գիշերը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կրկին մերժել է դեռևս անցյալ տարի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի կողմից «բանակից փողով ազատվելու» մասին օրինագիծը:
Ուկրաինայում ռազմական հակամարտության կարգավորման բանակցությունների դադարը պայմանավորված է նրանով, որ Կիևի ռեժիմը հույս ունի հարցը լուծել ուժի կիրառման ճանապարհով։ РИА Новости-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Խերսոնի մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոն։
Իրանը ձևակերպել է իր դիրքորոշումներն ու պահանջները՝ ի պատասխան միջնորդների միջոցով վերջերս ներկայացված հրադադարի առաջարկների։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին ապրիլի 6-ին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ հավելելով, որ բանակցությունները «անհամատեղելի են վերջնագրերի և պատերազմական հանցագործություններ իրականացնելու սպառնալիքների հետ»։
Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը մեղադրում է իշխանական տարբեր շրջանակների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին բանակում պատշաճ պայմաններ չստեղծելու համար։ Այսօր ԱԺ-ում՝ իր ներկայացրած «բանակից փողով ազատվելու» նախագիծը հանձնաժողովում չընդունվելուց հետո Սարգսյանը բավականին սուր ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։
40 տոկոսով ավելացել է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների թիվը. Տարակուսած եմ պատգամավորների վարքից. Հայկ Սարգսյան
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական և հոգեբանական վիճակը գնալով ավելի ծանր ու վտանգավոր է դառնում։
Ինձ մեղադրում էին, ասում էին՝ վրեքս վարչապե՞տ ես բերում. Հայկ Սարգսյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի։ Ադրբեջանի ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը կայացել է Վրաստանի նախագահական պալատի տարածքում։
Թուրքական ընկերություններին պատկանող երեք նավ անվտանգ անցել են Հորմուզի նեղուցը: Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Բազմաթիվ երկրներում զինվորները ամեն օր լողանում են։ Հայաստանում, աֆրիկական մի քանի երկրներում ու տենց թերի զարգացած մի քանի երկրներում ա, որ շաբաթը մեկ են լողանում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Հանձնաժողովը տապալեց նախագիծը. Քոչարյան Անդրանիկն ասում էր՝ կողմ են, ԱՄՆ-ից հետո մտափոխվեց. Սարգսյան
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի ինքնությունը չի բացահայտվում, Reuters գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Թեհրանը չի բացի Հորմուզի նեղուցը՝ ժամանակավոր հրադադարի դիմաց։