Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ․ ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին առանձին․ հայտարարություն

Հայ Ազգային Կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱԿ-ը։

«Դրսևորել ենք առավելագույն ճկունություն, դաշինքի ստեղծման համար որեևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով, այդ դաշինքը չկայացավ:

Հայ Ազգային Կոնգրեսը, հետևաբար, կմասնակցի ընտրություններին առանձին` միևնույն ժամանակ պատրաստ լինելով համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և´ ընտրական ժամանակաշրջանում, և´ընտրություններից հետո խորհրդարանում կոալիցիա կազմելու և երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930