Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն առնչվող հարցերին: Այս համատեքստում դրականորեն է նշվել երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ գործող Աշխատանքային խմբի գործունեությունը:
Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անգամ ծնկի գալ, մազերը խուզել կամ ակրոբատիկական հնարքներ անել՝ դավաճանի պիտակից ազատվելու համար, եթե անգամ դրա գինը հիմարության պիտակով ներկայանալն է։
«Մենք հետքայլ չենք անի S-400-ների հարցում: Մեր վճռականությունը շարունակվում է: S-400-ները վտանգ չեն ներկայացնում F-35-երի (ամերիկյան կործանիչներ-խմբ.) համար»,-ասել է Էրդողանի խոսնակը:
Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Իսպանիա:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։
Հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը:
Վերջին մի քանի տարիներին խաթարված թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից «դրական ազդակներ» են նկատվում:
Ինչպես շատերին հայտնի է, ժամանակին ես աշխատել եմ Դանիելի հետ նույն կառույցում, սակայն ինչ-որ պահից զգացել եմ, որ ունեմ իր հետ այնպիսի գաղափարական հակադրություններ, որոնք անհնարին են դարձնում վերջինիս հետ ոչ միայն աշխատանքը այլև որևէ տեսակի շփումը։
Ազգային անվտանգության ծառայության Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը մարտի 9-ին հանձնարարել է ԱԱԾ-ին նախապատրաստել համապատասխան հիմքեր մարտի 15-ից կոնորավիրուսի վիճակի վատթարացման պատրվակով երկիրը կրկին փակելու, հավաքներն արգելելու համար։ Ըստ պլանի՝ երկիրը կվերադառնա խիստ սահմանափակումների ռեժիմ՝ օնլայն դասապրոցեսով, հանրային վայրերի աշխատանքի արգելքով:
Թուրքիան S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի պատճառով առաջացած ճգնաժամը հաղթահարելու համար որևէ մոդելի կիրառման վերաբերյալ քննարկում չի անցկացրել ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ թուրքական պետական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցի ժամանակ։
Սպիտակ մածունին սպիտակ ասելով ճիշտ տղա չես դառնում։ Ճիշտ մարդը մարդասպան հողատուի կողքին չի լինի։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է ՀՀ ներկայիս նախագահի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը և ողջունում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության սկզբունքային դիրքորոշումն ու հետևողական քայլերը՝ ճգնաժամը բացառապես փոխզիջումների հիման վրա լուծելու ուղղությամբ:
Արցախի դատախազությունը մարտի 12-ին Ազգային անվտանգության ծառայությանն է ուղարկել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարության հրապարակումները բրիտանական Հալո Թրասթ ոչ կառավարական կազմակերպության վերաբերյալ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով՝ նրա մոտ սրտի խնդիր է առաջացել, և նրան հիմա ստենդավորում են։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որն իր հետևանքներն է ունեցել նաև Հայաստանի ներքաղաքական դրության վրա, այս մասին «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վահան Միքայելի Բադասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, ով զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։
Կոնվերս Բանկը գործարկել է փոքր եւ միջին ձեռնարկությունների /ՓՄՁ/ վերականգնմանն ու զարգացմանն ուղղված վարկային պրոդուկտների համալիր փաթեթ՝ էականորեն բարելավելով որոշ վարկատեսակների պայմաններ եւ գործարկելով ՓՄՁ վարկավորման ակցիա:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլե Էգբերգ Միկկելսենը (նստավայրը՝ Կիև):
Այն, որ Նիկոլի իշխանությունն աչքի է ընկնում իր դավաճանական որակներով, գաղտնիք չէ։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է ցորենի և ալյուրի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության շրջանակում մասնավորապես որոշվել է նշված ոլորտում ապրանքային շուկաների աշխարհագրական և ապրանքատեսակային սահմանները, սուբյեկտների կազմը, կենտրոնացվածության աստիճանը, վերլուծվել են գոյություն ունեցող հնարավոր մրցակցային խնդիրները, ոլորտը կարգավորող իրավական դաշտը, ներկայացվել համաշխարհային տնտեսության զարգացման տարբեր սցենարների պարագայում ցորենի միջազգային գների կանխատեսումները […]
Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, իրեն բնորոշ թատերական պաթոսով սկսեց բղավել, որ ես պատերազմի հրձիգ եմ, որ տարիներ շարունակ ես ԵԽԽՎ ամբիոնն օգտագործել եմ ամենաժողովրդավար Ադրբեջանին եւ ամենամարդասեր ադրբեջանցիներին մարդասպան ու բարբարոս ներկայացնելու համար եւ կոչ արեց ԵԽԽՎ-ին ինձ չեզոքացնել՝ եթե ուզում են ունենալ կոնստրուկտիվ երկխոսություն հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ։
ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ բացի դրանից, Թուրքիան այդպես ցինիկաբար կարողացավ այդ կոնֆլիկտի մեջ մտնել, որովհետև Փաշինյանը 3 տարի շարունակ հետևողականորեն փչացրեց հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները:
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԱՎՏՈՏԵԽ» ընկերությունը 2019թ․-ից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների շրջանակներում: 2020 թ․-ից սկսած՝ Բանկը երկու անգամ ֆինանսավորել է ընկերությանը առևտրային ֆինանսավորման շրջանակներում՝ տրամադրելով բանկային երաշխիքներ՝ որպես գործընկեր կազմակերպությունների նկատմամբ պայմանագրային պարտավորությունների կատարման երաշխիք:
Ելուզակենրի զինված խումբը մարտի 12-ի առավոտյան հարձակվել է պետական քոլեջի հանրակացարանի վրա Նիգերիայի հյուսիսի Քաունդայի նահանգում եւ առեւանգել ուսանողների:
Հիմա, պարոն ժիրայր, ինքդ քեզ մեղավոր զգո՞ւմ ես, որ սրանց բերեցիր իշխանության, օգնեցիր, որ օձի պես փաթաթվեն հայրենիքիս վզին, թե՞ Նիկոլի պես ես մտածում՝ որ Դոլմամայի համար պատասխանատու ես, բայց մեղավոր չես․․․
Համաշխարհային տնտեսական ֆորումը՝ «World Economic Forum» (WEF), DASARAN կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանին արժանացրել է համաշխարհային ճանաչման վերջինիս մասնագիտական և հասարակական կյանքում ունեցած բացառիկ ներդրումների համար։
շ«Սասուն Միքայելյան, առաջինը դու սթափվիր եւ պահանջիր նիկոլի անհապաղ հրաժարականը։ Առանց այս քայլի ձեր հայտարարությունն անեկդոտ է»։
Վրաստանը գտնվում է քաղաքական փակուղում, ինչը հարուցում է Եվրամիության մտահոգությունը:
ԵԿՄ-ն կոչ է անում՝ ոչ թե հոգնենք, ոչ թե հուսահատվենք ու մեր ապագան թողնենք բախտի քմահաճույքին, այլ համախմբվենք ազգովի եւ գործենք ի շահ մեր պետության, պետականության ու ժողովրդի։
Արցախի Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են: