Բաժիններ՝

Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի հրապարակումը քննվելու է ԱԱԾ-ում

Արցախի դատախազությունը մարտի 12-ին Ազգային անվտանգության ծառայությանն է ուղարկել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարության հրապարակումները բրիտանական Հալո Թրասթ ոչ կառավարական կազմակերպության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

«Սույն թվականի մարտի 11-ին մի շարք լրատվամիջոցներով տարածվել էր Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարությունն այն մասին, որ բրիտանական Հալո Թրասթ ոչ կառավարական կազմակերպությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները:

Հիշյալ հրապարակումն Արցախի Հանրապետության դատախազության կողմից ուղարկվել է Արցախի ազգային անվտանգության ծառայություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031