Անկարայի Ուլուս շրջանում «İller» բանկի նոր շենքի կառուցման նպատակով կատարված հիմքի փորման աշխատանքների ժամանակ մարդու ոսկորներ են հայտնաբերվել։ Համաձայն կադաստրային արխիվների՝ նշված տարածքում նախկինում եղել է հայկական և կաթոլիկ գերեզմանոց։
Քննչական կոմիտեն (ՔԿ) քրեական գործ է հարուցել Միխայիլ Խաչատրյանի դեմ դուստրերի նկատմամբ խոշտանգման եւ սեռական բնույթի գործողությունների մասին, ովքեր մեղադրվում են նրա սպանության մեջ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մարալ Նաջարյանը պատմում է, թե ինչպես է հայտնվել գերության մեջ և ինչ դաժանություններ են տեղի ունեցել
Մարտի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը դեմքի և պարանոցի վնասվածքներով 58-ամյա մի տղամարդու բուժօգնության է տեղափոխել:
Քիչ էր՝ կոլապսի են ենթարկել պաշտպանության ու անվտանգության, պետական կառավարման ու տնտեսական ինստիտուտները, հիմա էլ հասել են ֆինանսական համակարգին։ Այս համակարգը դեռ դիմակայում է, բայց հասցրել է բավականաչափ թուլանալ՝ իշխանությունների հետևողական գործողությունների հետևանքով։
Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահը 2021թ մարտի 11-ին իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը:
Ստեփանակերտի առևտրային օբյեկտներում, լայն սպառման ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման արդյունքում՝ կրկին արձանագրվել է բենզինի և դիզվառելիքի միջին գների աճ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից:
Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը հայտարարություն է տարածել:
«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը արձագանքելով ՀՀ նախագահի նախաձեռնությանը, ընդգծում է, որ երկիրը կանգնած է ազգային աղետի շեմին, խորանում է անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգային ճգնաժամ, և հայտնի են դրա պատճառներն ու պատասխանատուները:
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը ապրիլի 10-ին կանցկացնի իր հերթական պրոֆեսիոնալ մենամարտը:
ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել եւ ներբեռնել տեղեկություններ։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Երիտասարդ, ժամանակակից, իննովացիոն, ոգեշնչված ու ոգեշնչող․ այսպիսին է նոր Ակբան՝ նոր էջից և նոր շնչով, բայց լավագույն արժեքների ու ավանդույթների պահպանմամբ։ Բանկը վերաբրենդավորվել է. այսուհետև պարզապես Ակբա՝ կարճ, պարզ և հարազատ։
Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն:
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է պատմության մեջ, որը Չեմպիոնների լիգայում հատել է 25 գոլի սահմանը:
Այսօր «Խոսենք ապագայից» հատուկ շարքի առցանց հյուրն է ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Ռուբեն Վարդանյանը։ Շարքը վարում է Մարկ Գրիգորյանը, Futures Studio հարթակում։
Թուրքիան չի բացառում ռուսական 4-րդ սերնդի СУ-35 և 5-րդ սերնդի СУ-57 կործանիչներ գնելու հավանականությունը, թեև առաջնահերթությունը տալիս է սեփական արտադրության կործանիչներին։
Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի կարծիքով, Վրաստանի դեմ խաղը լավագույնն է ընտրանու համար ամբողջ պատմության ընթացքում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենը (նստավայրը՝ Հելսինկի):
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն արդեն նախագահի աշխատակազմին է ուղարկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդագրի հիմնավորումները:
Պատերազմից հետո չկան այնպիսի փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն փորձաքննվել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ են վնասված:
Իրանի արտգործնախարարությունը ևս դատապարտել է Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից պապին նվիրված նամականիշի վրա զետեղված Քուրդիստանի քարտեզը։ Քարտեզում ներառված են եղել ներկայիս Թուրքիայի և Իրանի որոշ շրջաններ:
Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Շարբել Վեհբեն երախտագիտության խոսք է հայտնել Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի ազատ արձակման ու Լիբանան վերադարձի ուղղությամբ ջանքեր ներդրած կառույցներին:
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել են համագործակցությունը շարունակելու՝ երկու երկրների պատրաստակամության մասին՝ Ճապոնիայի տարածքների լիակատար վերականգնման համար, որոնք տուժել են 2011 թվականի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով:
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի խայտառակ հայցադիմումը մերժվեց։ Բացի մերժումից՝ Ալեն Սիմոնյանը կվճարի նաև 100 հազար ՀՀ դրամ գումար՝ որպես փոխհատուցում։ Թև գումարը մեծ չէ, բայց հաջորդ անգամ այն կստիպի մի փոքր մտածել հայց տանել, թե ոչ։
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդես կգա «Սիրով՝ Ֆրանսիային» յուրահատուկ գալա համերգով:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 11-ին ընդունել է «Միացյալ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի գլխավորությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ՝ էստոնական կողմի նախաձեռնությամբ: