![](/banners/BeFunky-design.jpg)
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է ցորենի և ալյուրի շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/alyur.jpg)
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է ցորենի և ալյուրի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Ուսումնասիրության շրջանակում մասնավորապես որոշվել է նշված ոլորտում ապրանքային շուկաների աշխարհագրական և ապրանքատեսակային սահմանները, սուբյեկտների կազմը, կենտրոնացվածության աստիճանը, վերլուծվել են գոյություն ունեցող հնարավոր մրցակցային խնդիրները, ոլորտը կարգավորող իրավական դաշտը, ներկայացվել համաշխարհային տնտեսության զարգացման տարբեր սցենարների պարագայում ցորենի միջազգային գների կանխատեսումները և այլն:
Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ:
Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում: