Կոնվերս Բանկ. ՓՄՁ վարկավորումը ավելի գրավիչ է դարձել

Կոնվերս Բանկը գործարկել է  փոքր եւ միջին ձեռնարկությունների /ՓՄՁ/ վերականգնմանն ու զարգացմանն ուղղված վարկային պրոդուկտների համալիր փաթեթ՝ էականորեն բարելավելով որոշ  վարկատեսակների պայմաններ եւ գործարկելով ՓՄՁ վարկավորման ակցիա:

Վարկավորման պրոդուկների շրջանակում Կոնվերս Բանկն առաջարկում է առանց եկամտի վերլուծության վարկավորում սեղմ ժամկետում՝ ձեռնարկությունների շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման և կրեդիտորական պարտքի մարման նպատակով:

Մասնավորապես, «Converse Fast» պրոդուկտի շրջանակում Բանկն իր հաճախորդներին է առաջարկում առանց գույքի գրավադրման կարճաժամկետ վարկավորում՝ մինչեւ  20 մլն դրամի չափով, մրցունակ տոկոսադրույքով:

« Converse Blitz»  -ով վարկավորումը ավելի երկարաժամկետ է՝ մինչեւ 60 ամիս է, առավելագույն գումարը՝  30,000,000 ՀՀ դրամն է կամ համարժեք արտարժույթը: Բանկի գործող հաճախորդների համար գործում են վարկավորման արտոնյալ պայմաններ:

Զուգահեռաբար ՓՄՁ-երը կարող են մինչև 180 ամիս ժամկետով, առավելագույնը 200 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներ ներգրավել Բանկի գործարկած ակցիայի շրջանակում:

« ՓՄՁ համալիր աջակցությունը՝ այդ թվում վարկավորումը մրցունակ պայմաններով, միշտ եղել է Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում, ինչի մասին են վկայում կորպորատիվ ֆինանսավորման հարցում Բանկի նվաճումներն ու ցուցանիշները: Բացի մասնաճյուղերում սպասարկումից, փոքր եւ միջին ձեռնարկատերերին համապարփակ բանկային եւ խորհրդատվական ծառայություններ են մատուցվում նաեւ Բանկի ՓՄՁ աջակցման կենտրոնում», -ասել են Կոնվերս Բանկում:

Մանրամասները՝ www.converesebank.am

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս