Բաժիններ՝

Ռոնալդուն կարող է նորից վերադառնալ «Ռեալ»

Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Իսպանիա: Ինչպես գրում են իտալական ԶԼՄ-ները, հարձակվողը կարող է կրկին միանալ «Ռեալ»-ին ամառային տրանսֆերի ընթացքում: Պորտուգալացու գործակալ Ժոզե Մենդեշը բանակցություններ է վարում «արքայական ակումբի» հետ հնարավոր տեղափոխության վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ իտալական ակումբից մրցաշրջանի ավարտին: Պորտուգալացու գործող պայմանագիրը «Յուվենտուս»-ը հետ նախատեսված է մինչ 2022 թվականը: Հարձակվողը թուրինյան ակումբի տարեկան ստանում է 31 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն այս թիվը ակումբի համար շատ մեծ է և «Յուվենտուս»-ը ամռանը հնարավոր է կվաճառի պորտուգալացու տրանսֆերը:

«Յուվենտուս»-ը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից` զիջելով պորտուգալական «Պորտու»-ին:

36-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է, 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և այլն: «Յուվենտուս»-ի կազմում հանդես է գալիս 2018 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս