Բաժիններ՝

Մարտունիում և Վարանդայում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դադարեցվել են

Արցախի Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունից:

«Աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։ Նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն վաղը»,- նշեցին ԱԻՊԾ-ից։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1 499 աճյուն, որոնցից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031