Հիմա Գյումրիում դուք պարում, երգում, ուրախանում, ցնծում ու հրճվում եք, իսկ թուրքը Շուշիում պղծում է մեր Ղազանչեցոցը, գրավել է Իշխանասարը և Սև լիճը, առաջ է եկել Գեղարքունիքում…
Ցուրբուհենը հույս է հայտնել, որ այս քայլով չինական կողմը մեծ ներդրում կունենա Մարսի հետազոտման գործում:
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Անձամբ պատրաստ եմ իմ մասնակցություն ունենալ ձեռնարկվող կամ ձեռնարկվելիք գործողություններին։
Հավանաբար շատերն են հիշում, թե ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում հանրային ծառայությունների սակագների վերաբերյալ. սպառողները շատ են վճարում, որովհետև համակարգը կոռումպացված է, սակագները չհիմնավորված բարձր են, իշխանությունները թալանում են ժողովրդին։ Երբ գան իշխանության, կվերացնեն թալանն ու գողությունը, կիջեցնեն սակագները։ Թե ինչ եղավ հետո, հայտնի է. հանրային ծառայությունների սակագները ոչ միայն չնվազեցին, այլևս՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի խոստումների, բարձրացան ու շարունակելու են բարձրանալ։
Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել վաղը, մայիսի 16-ին, ժամը 14։00-ին։
Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը կանաչ անձնագիրը, այսինքն երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի ֆեյսբուքյան էջից։
Սյունիքի սահմանին տիրող իրավիճակի հարցով բանակցություններն ավարտվել են անարդյունք: Հայտնում է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:
Հնդկաստանում բժիշկներն անցած գիշեր արձանագրել են կորոնավիրուսով ախտահարման 343 144 նոր դեպք:
Մայիսի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ 38-ամյա տղամարդը Արցախում մարտական գործողությունների մասնակցելուց հետո յուրացրել է Պաշպանության բանակի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան և այն տեղափոխել Արագածոտնի մարզի Ավան համայնք։
Մայիսի 15-ին, ժամը 16։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու մոտակայքում մոտորանավակը խափանվել է. ափ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 53 պատգամավոր այդ երկրի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին նամակ են ուղարկել՝ անհանգստություն հայտնելով Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երկու ադրբեջանցի սահմանապահ է սպանվել Իրանի հետ սահմանին։
Պատերազմից հետո փոխվում է ամեն ինչ՝ արժեքներ, աշխարհայացք, առաջնահերթություններ: Իսկ ինչպե՞ս են փոխվում արտիստները, ինչպե՞ս են իրենց մեջ ուժ գտնում ստեղծագործելու և առաջ ընթանալու, «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ու պարզել ենք դերասանուհի Անի Պետրոսյանի հետ:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:
Իտալիայի առաջնության հերթական տուրում տեղի կունենա հռոմեական դերբին ՝ «Ռոման» սեփական հարկի տակ ընդունելու է «Լացիոյին»։
Դեռևս անհայտ պատճառներով մայիսի 10-ին գազի արտահոսքից ամբողջությամբ այրվել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող շենքերից մեկի 2-րդ հարկում գտնվող մեկ սենյականոց բնակարանը, իսկ ընտանիքի անդամները հայտնվել են դրսում:
«168 Ժամի» ստեղծագործական խումբը սկսում է նոր հաղորդաշար՝ «Իրական Հայաստան»՝ ոչ ֆեյսբուքյան Հայաստան։
«Մենք, որ գտնվում ենք ու շարունակելու ենք գտնվել ճգնաժամային իրավիճակում, պետք է տանք համապատասխան արձագանք։ Մենք պետք է լինենք ճկուն, պետք է գործենք արագ և արդյունավետ աշխատենք։ Նայելով թե կարճաժամկետ, և թե հեռանկարային նպատակներին՝ սարսափելի կարևոր է, որ մենք ստեղծենք այնպիսի կրթական և գիտական էկոսիստեմ, որը կարողանում է ոչ միայն ոլորտային խնդիրները լուծել, այլև մեր տնտեսական, պաշտպանական և անվտանգության խնդիրները»։
Այսօրվանից 141 օր ժամկետով կանգնեցվում է Հայկական ԱԷԿ-ը: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ սա զուտ էներգետիկ համակարգին վերաբերող լոկալ խնդիր է, ապա չարաչար սխալվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանը
Մարդու իրավունքների պաշտպանը քննարկում է ունեցել տարածքում անասնապահությամբ զբաղվող մարդկանց հետ: Մի քանի հովիվներ Պաշտպանին տեղեկացրել են, որ մայիսի 12-ին և 13-ին կենդանիներին արածացնելու ժամանակ նկատել են ադրբեջանական զինվորականների, որոնք զենքի ցուցադրումով հանցավոր սպառնալիքով պահանջել են անմիջապես լքել արոտավայրերի տարածքները:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերին Շորժայի մոտ ազերիների առաջխաղացման արդյունքում հայկական 2 պոստ, հետևելով ՆՓ-ի հորդորներին, չեն կրակել և հայտնվել են շրջափակման մեջ։ Ազերիները թույլ չեն տալիս նրանց սնունդ տանեն՝ պահանջելով, որ լքեն պոստերն ու փախնեն։ Այլապես գերի կվերցնեն։ Նրանք 20 հոգի են։ Այսպես է լինում, երբ երկրի վաչապետը շիզիկ հողատու է, իսկ նախագահն իրեն պահում է պուտանկի պես։
Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեծ ուշադրությամբ եմ հետևում Հայաստանի ընթացքին և կրկին համոզվում, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում որևէ սխալ տեսակետ չեմ հայտնել։
Պաղեստինը հոյակապ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և չի ցանկանում, որպեսզի պաղեստինյան խնդրի հարցում զուգահեռներ տարվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարության հատկապես կաևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի որոշմամբ որպես խափանման միջոց, բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրություն է վերցվել Երևանի բնակիչ՝ 26-ամյա Ժ. Գ-ի ամյա նկատմամբ։
Հայկական ԱԷԿ-ում մայիսի 15-ին մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը (ՊՆՎ-2021)՝ կայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում։
Ոստիկանության Արտաշատի բաժնի, Արարատի և Լոռու մարզային վարչությունների, Սևանի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 15-ին, ժամը 00.30-ին, Սևանի ՃՈ անշարժ պահակակետի հարակից տարածքում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Արթուր Պ.-ն, որը մայիսի 7-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Եթե բանակցությունների արդյունքում Ադրբեջանը պետք է հետ քաշվի, սակայն զիջում ստանա Սյունիքի այլ հատվածում՝ «միջանցքի», հավելյալ արտոնությունների կամ մեկ այլ ձևով, ապա այս պահին միայն հարաբերական հանգուցալուծման մասին կարելի է խոսել:
Իսրայելի կողմից մայիսի 10-ից սկսված Գազայի հատվածի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի, նրանցից 39-ը անչափահասներ են, 22-ը՝ կանայք: