ՊՐԵՄԻԵՐԱ. «Իրական Հայաստան»՝ ոչ ֆեյսբուքյան Հայաստան

«168 Ժամի» ստեղծագործական խումբը սկսում է նոր հաղորդաշար՝ «Իրական Հայաստան»՝ ոչ ֆեյսբուքյան Հայաստան։

Մենք՝ լրագրողներս, քաղաքական գործիչները, մտավորականները, բոլորս չափազանց կտրվել ենք իրականությունից, իրական Հայաստանի իրական կյանքից ու խնդիրներից։ Ցավոք, հանրային-քաղաքական օրակարգը ձևավորվում է առավելապես վիրտուալ տարածությունում, բանավեճերն ու քննարկումներն ընթանում են հիմնականում սոցիալական ցանցերում, որոնք՝ լինելով տեղեկատվության փոխանակման ժամանակակից միջոց ու հարթակ, այդուհանդերձ կտրված են իրականությունից, այն իրականությունից, որում ապրում, աշխատում, մաքառում ու պայքարում են մեր քաղաքացիները, պարզ մարդիկ՝ իրենց հոգսերով, խնդիրներով, մտահոգություններով ու կարծիքներով։

Հաղորդման շրջանակներում մենք կլինենք մարզերում, Հայաստանի տարբեր բնակավայրերում, և տեղում՝ մեր համերկրացիների հետ զրույցներով, կփորձենք վեր հանել իրական Հայաստանի իրական խնդիրներն ու մարտահրավերները, մարդկանց իրական մտահոգությունները։

Հաղորդման հյուրերն ու հերոսները լինելու են մեր քաղաքացիները՝ առանց փողկապների ու ձևականությունների, առանց քաղաքական հաշվարկների ու կոնյունկտուրային շահերի։

Մեր առաջին կանգառն Արարատի մարզի Ուրցաձոր համայնքն էր, որը բազմաթիվ հարվածներ ստացավ՝ թե հեղափոխությունից, թե 44-օրյա պատերազմից….

Դիտեք երկուշաբթի օրը 168.am-ի և «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում:

 

Տեսանյութեր

Լրահոս