
Եթե ընթացող բանակցությունների արդյունքում Ադրբեջանը պետք է հետ քաշվի և զիջում ստանա Սյունիքի այլ հատվածում, ապա այս պահին կարելի է խոսել միայն հարաբերական հանգուցալուծման մասին. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչի՞ շուրջ է ընթանում բանակցությունները, ի՞նչ է պահանջում Ադրբեջանը և սեղանին փոխզիջումների ի՞նչ տարբերակներ կա դրված:
Եթե բանակցությունների արդյունքում Ադրբեջանը պետք է հետ քաշվի, սակայն զիջում ստանա Սյունիքի այլ հատվածում՝ «միջանցքի», հավելյալ արտոնությունների կամ մեկ այլ ձևով, ապա այս պահին միայն հարաբերական հանգուցալուծման մասին կարելի է խոսել:
Հետպատերազմյան փուլում Հայաստանը միայն զիջել է, զիջել է հնարավոր բոլոր ուղղություններում, դիրքերում, սակայն Ադրբեջանը նպատակ ունի ստանալ առավելագույնը, դա է պատճառը, որ նա բավարարված չէ ձեռքբերվածով և գնում է այնքան, որքան դա նրան թույլ տրվի:
Այս խնդիրը արագ կարգավորում է պահանջում, եթե Ադրբեջանը հասցնի դիրքավորվել, իր զորքերի համար ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ապա խաղաղ ճանապարհով այս խնդիրը չի կարգավորվի կամ կկարգավորվի Հայաստանի կողմից շատ ավելի մեծ գին վճարելու ձևով»,- գրել է Աբրահամյանը: