
«Եթե լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել դիրքապահների կյանքը և առողջությունը պաշտպանելու նպատակով». Արշավիր Ղարամյան

Անձամբ պատրաստ եմ իմ մասնակցություն ունենալ ձեռնարկվող կամ ձեռնարկվելիք գործողություններին։
Ըստ օդում կախված (Գորիսի շուկա) և համացանցային լուրերի (Հրանտ Բագրատյան, Միկա Բադալյան) ազերաթուրքական հրոսակների կողմից մայիսի 12-ին և 13-ին ՀՀ սուվերեն տարածքները զավթած հատվածներում` Վերին Շորժայում երկու հենակետ և Իշխանասարի լեռնազանգվածում երեք հենակետ, հայ դիրքապահների հետ միասին մնացել են թշնամու վերահսկողության տակ։
Եթե լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել դիրքապահների կյանքը և առողջությունը պաշտպանելու նպատակով,այլապես կունենանք նոր զոհեր և պատանդներ։
Արշավիր Սուրենի Ղարամյան