Իսրայելի կողմից մայիսի 10-ից սկսված Գազայի հատվածի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի, նրանցից 39-ը անչափահասներ են, 22-ը՝ կանայք:
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի գործողությունները համարում է սպառնալիք տարածաշրջանի կայունությանը:
«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունը՝ լուսանկարներով
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ռուստամ Մուրադովը ևս 6 ամիս կղեկավարի խաղաղապահ զորախումբը։
Խորը մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին իրականացված ռազմական օպերացիաների կապակցությամբ, որոնք հանգեցրել են Սև լճի տարածքում մի քանի կիլոմետր տարածքի նկատմամբ ոտնձգության:
Հայաստանի իշխանությունները ոչ միայն ի զորու չեն եղել կանխել մեր տարածքների զավթումը թշնամու կողմից, այլև մինչ այս պահը չեն կարողացել մեր տարածքներն ազատել ադրբեջանական զինուժից:
Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Կարծում եմ՝ այլ ելք չկա: Ադրբեջանցիները հետ չեն գնալու, նրանք, ինչպես տեսնում եք, նպաստավոր դիրքեր են ընտրում հետագա գործողությունների համար: Ադրբեջանի իշխանություններին տվե՛ք մի քանի ժամ՝ զորքերը դուրս բերելու համար, չկատարելու դեպքում սկսեք ռազմական գործողություն: Մենք Ադրբեջանին պատերազմ չենք հայտարարում, մենք մեր սահմանն ենք պաշտպանում:
Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը՝ նկատելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի գրասենյակի պատերին փակցված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբերանշաններով և Փաշինյանի նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներ, այցելել է գրասենյակ՝ պարզաբանում ստանալու համար, թե ի՞նչու է ապաքաղաքական և ռազմահայրենասիրական կառույց համարվող ԵԿՄ-ի գրասենյակը ծառայեցվում իշխանական նախընտրական քարոզչամեքենային, կամ ինչո՞վ է պայմանավորված, որ ԵԿՄ-ի գրասենյակի պատերը ողողված են իշխանական նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներով:
Կյանքի ճշմարտություններից է՝ երբ չես գնահատում այն, ինչ ունես, ապա շատ արագ կորցնում ես: Ցավոք, այդ ճշմարտությունը հիշեցրեց իր մասին, և մեր ժողովուրդն այսօր ցավ է ապրում իր Հայրենիքի մի հատվածի և որդիների կորստից: Ընդգծում եմ ևս մեկ անգամ՝ անցյալին վերադարձ չի լինելու: Բայց այսօր ուզում եմ նաև ուղիղ ասել՝ ով չի խոստովանում անցյալի սխալները՝ չունի քաջություն, ով չի գնահատում անցյալի ձեռքբերումները՝ չունի ազնվություն:
Մայիսի 15-16-ի կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Վրաստանում մայիսի 15-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1576 նոր դեպք:
Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին գրանցել է թեկնածությունը հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով:
Մայիսի 15-ին, ժամը 14։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 131 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Սյունիքի հետ կապված առեղծվածները շատ են, ինչպե՞ս դիմեցին ՀԱՊԿ, հաջորդ օրը պարզվեց՝ չեն դիմել ՀԱՊԿ, եթե իրավիճակը ճգնաժամային է, ինչու՞ եք հաջորդ օրը թղթերը սարքել:
Դավիթ Հարությունյանը մեկնաբանում է դաշինքի տարբերանշանն ու կարգախոսը
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱԳՆ պաշտոնական արձագանքը՝ գրելով․ ««Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից:
Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը մասնակցում են «Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդանշական ծառատունկին
Մեր Հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենադժվարին և վճռորոշ ժամանակահատվածը: Ցավոք, այս իշխանությունների ավերիչ գործունեության հետ կապված՝ մեր բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականություն դարձան։
Ֆրանսիական Նոր Կալեդոնիայի ափերին, որը Խաղաղ օվկիանոսում է, 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Ժամանակին մեր ժողովրդին հաղթանակ ենք բերել. մենք այդ հպարտությունը վերադարձնելու ենք. Սերժ Սարգսյան
Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրավիճակին:
«Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրման արարողությունը՝ ՈՒՂԻՂ:
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողները շարունակում են կողմերի սահմանազատման գծում իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման, վերահսկողության, Լաչինի միջանցքով պարենի և տարբեր բեռների փոխադրման խնդիրները:
Մեկ անձ ձերբակալվել է։ Ձերբակալված 44-ամյա տղամարդը ոստիկանության Գորիսի բաժնում բռունցքով կոտրել է աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին։
Եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները:
Հիշո՞ւմ եք, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլը 6-ամսյա ժամկետ խնդրեց իրավիճակը կարգավորելու համար։
Միացյալ Արաբական Էմիրությունները կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները:
Հայտնի է արդեն, որ Հայաստանի հասարակության մի զգալի հատված անտարբեր է Արցախի և Սյունիքի բնակավայրերի կորստի նկատմամբ։
Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում տորնադոյի հետևանքով մահացել է առնվազն վեց մարդ, ևս 218-ը տուժել են: