Բաժիններ՝

Տարիների աշխատանքով ձեռք բերվածը 1 րոպեում վերածվեց մոխրի. Գազի արտահոսքից այրված բնակարանը վերանորոգելու համար օգնություն է անհրաժեշտ

Դեռևս անհայտ պատճառներով մայիսի 10-ին գազի արտահոսքից ամբողջությամբ այրվել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող շենքերից մեկի 2-րդ հարկում գտնվող մեկ սենյականոց բնակարանը, իսկ ընտանիքի անդամները հայտնվել են դրսում:

«Դեպքը տեղի է ունեցել կեսօրին: Հին, սովետական գազ էր, կարող է՝ անսարք է եղել, կամ այլ խնդիր է եղել, այս պահին գազի արտահոսքի պատճառը չգիտեմ: Վնասվել է նաև ամբողջ միջանցքը: ԱԻՆ-ից եկել, նկարել են: Այդ պահին տանը մենակ մայրս է եղել: Հիմա այնտեղ անհնար է ապրել, ես այդքան ֆինանսական հնարավորություն չունեմ, որ սարքեմ:

Տարիների աշխատանքով ձեռք բերվածը մեկ րոպեում վերածվեց մոխրի: Շատ բան նաև ապառիկով էինք ձեռք բերել: Հայրս մահացած է, քույր, եղբայր չունեմ: Թեկուզև գումարով չօգնեն, թող օգնությունը ներկի, շինանյութի տեսքով լինի: Ես չգիտեմ՝ ինչ անեմ, մայրս իմ համար այդքան աշխատել, մենակ մեծացրել է, ի՞նչ անեմ, ո՞նց օգնեմ: 4 կողմից էլ հարձակվում են մեզ վրա, ոմանք առիթից ուզում են օգտվել: Մեկը տունն է ուզում գնել, մյուսը դրա փոխարեն հանրակացարան է առաջարկում, ինչը խելքին մոտ չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդուհի Հայրապետյանը:

Տունը վերանորոգելու համար ընտանիքին գումարով օգնել հնարավոր է ՎՏԲ-Հայաստան բանկի նշված հաշվեհամարի միջոցով, որը Վարդուհու մոր՝ Ֆլորա Հայրապետյանի անունով է՝ 16069023284004:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31