Երևանում հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ
Մայիսի 28-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 5 ավտոմեքենա։
Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 4, թաղանթապատված դիմապակիով՝ 4, համարանիշերը փակված՝ 1 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 1, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 վարորդ։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։