Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է կրակոցների հետևանքով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Քիչ առաջ Աբովյան փողոցում հնչեցին կրակոցներ։ Երբ անցա այդ զարհուրելի տեսարանի կողքով, տպավորությունս այն էր, որ վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։
ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, որը գլխավորում է չինական պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ առեւտրատնտեսական բանակցություններում, եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենը համաձայն են երկկողմ համագործակցության զարգացման կարեւորությանը:
Արցախում հունիսի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հայտնաբերվել։
Այս ընտրությունների սոցիոլիոգիան էապես տարբերվում է նախորդներից. հիմա ընտրության հարցը սարսափելի պարզ է՝ վերելքի հնարավորությո՞ւն, թե՞ չդադարող պարտություն։ Բայց նույնիսկ նման հարցադրումն ունի կողմնակիցների ճամբարներ։
Մայիսի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար էին բախվել «Տոյոտա», «ՎԱԶ-21083» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21083»-ի և «Մերսեդեսի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Արցախյան բանակցային գործընթացը միտումնավոր տապալվել է այնպես, որ Ադրբեջանի, Թուրքիայի, և նույնիսկ ծայրահեղական իսլամիստների լայնամասշտաբ ու բացահայտ զավթողական պատերազմը լեգիտիմացվեց ամբողջ աշխարհի կողմից։ Հայաստանի ապակառուցողական գործողությունների պատճառով, աշխարհը չդատապարտեց ագրեսիան, շատերը նույնիսկ շնորհավորեցին Ադրբեջանին։
Տիգրան Աթանեսյանը՝ Փաշինյանի հայտարարությունների ու սահմանային իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ:
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 870-ի:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորները չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքների անտառային գոտիներում:
Նայեք նրանց աչքերին։
Հիմա այդ նույն մարդը խոսում է տղամարդկության մասին։ Այս մարդն այդ թուղթը ստորագրելուց անմիջապես հետո չգիտեմ, թե քանի պամպերս է փոխել և որտեղ։ Հիմա խոսում է տղամարդկության մասին։ Ամոթն ինչ-որ սահման էլ պետք է ունենա։ Նրա մոտ անսահման է։ Բայց քանի որ ընտրությունները նշանակված են, մենք պարզապես պետք է ամեն ինչ անենք, որ այս մարդիկ չհայտնվեն խորհրդարանում։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երեկվա հայտարարությունը, ասել է, որ «տարածաշրջանում կրակի դադարեցումն ապահովվում է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ»:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 50 օր:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել Արցախում զոհված տղաների հարազատներից՝ Աբովյանի դիահերձարանում նրանց որդիների աճյունների «ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված»: Նախարարը դա արել է իր ֆեյսբուքյան էջով:
Հունիսի 2-ին, ժամը 02:56-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասի 10-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից կրակ է նկատվում:
Առնվազան 23 աֆրիկացի միգրանտ է խեղդվել Թունիսի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով՝ Լիբիայից մինչեւ Իտալիա Միջերկրական ծովը կտրել-անցնելու փորձ անելիս:
ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2020 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը․ ՈւՂԻՂL
Հունիսի 2-ին, ժամը 04։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում կրակ է նկատվում։
Իրանի ռազմածովային ուժերի նավերից մեկում հրդեհ է բռնկել Պարսից ծոցում վարժական առաքելության ժամանակ:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր տղերքի աճյունների շուրջ ստեղծված այս սարսափելի իրավիճակում անընդհատ մտքիս պաշտպանության նախարարի ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի լռությունն է։
Արդեն 15 օրից ավելի է անցել: Ի՞նչ գործ է արվել այս ժամանակահատվածում, աշխատանքներն ըստ գրաֆիկի՞ են, մատակարարումներն ի՞նչ ընթացքում են, համավարակի վերահսկման առումով ի՞նչ վիճակ է: Այս եւ այլ հարցերի հետ կապված «ՀՀ»-ն պարզաբանումներ խնդրեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ- ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանից:
Զավեշտն ու աղետը, ողբերգությունն ու կատակերգությունը միահյուսվել են, դարձել մեր երկրի ու մեր կյանքի անբաժան մասը։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ երկրիս ամենաբարձր պարգեւներից մեկով՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով պարգեւատրվեց առողջապահության երիտասարդ նախարարը, որը հազիվ 5 ամիս է նախարար աշխատում եւ ոչնչով աչքի չի ընկել։ Իսկ այդ մեդալն իր նշանակությամբ ՀՀ երկրորդ պարգեւն է՝ Ազգային հերոսի կոչումից հետո։
Հունիսի 2-ին ՌԴ-ում կմեկնարկեն եռակողմ բանակցություններ՝ գերեվարված զինծառայողների վերադարձի հարցով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է Խծաբերդից գերեվարված շիրակցի զինծառայողների վերադարձի հարցերով զբաղվող Բորիս Ավագյանը։
Թուրքիայում գործող «Baran Tursun» հիմնադրամի կազմած զեկույցի համաձայն՝ ոստիկանությունը 13 տարվա ընթացքում 404 անմեղ քաղաքացի է սպանել։ Նրանցից 70-ը եղել են կանայք, 92-ը՝ երեխաներ։
Չինաստանի Ցզյանսու նահանգում հայտնաբերել են H10N3 թռչնագրիպի վիրուսի շտամով մարդու վարակման դեպք: Այդ մասին ասվում է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Վլադիմիր Կարապետյանը՝ Վովան նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան։ Ոմանք այս մասին կարդալով որեւէ արտառոց երեւույթ չի տեսնի։ Իրականում սա ցնցող ու բազմաթիվ հարցեր առաջացնող նշանակում է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արա Այվազյանի հրաժարականը որքան հասունացած էր, նույնքան էլ՝ անակնկալ։ ԱԳՆ աղբյուրների փոխանցմամբ, Այվազյանը որոշել է մինչեւ ընտրությունները դիմում չներկայացնել, սակայն գործընթացն արագացել է, եւ նա որոշել է 20 օր չսպասել, քանի որ ԱԳՆ-ն կամա, թե ակամա խաղից դուրս է մղվել եւ ոչ հայանպաստ քայլերի մասնակից դարձել։