![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ խորհրդարանական ընտրություններում
![](https://168.am/wp-content/uploads/2019/06/lxh-yntrutyun.jpg)
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պաշտոնական կայքը:
Մոնիթորինգային խմբի կոորդինատոր է նշանակվել Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արդյունաբերության, վառելիքաէներգետիկ համալիրի, տրանսպորտի և կապի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Իգոր Կոմարովսկին:
Այս պահին ընթանում են աշխատանքներ մոնիթորինգային խմբի ձևավորման ուղղությամբ: