Բաժիններ՝

««Բարսան» պարտվեց Լա Լիգան, և դուք կտեսնեք դրա հետևանքները»․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ Էրիկ Գարսիան, ով նախկինում խաղում էր «Մանչեսթեր Սիթիում», այս ամառ կատալոնական ակումբի վերջին նորեկը չի լինի:

«Պետք է ավարտվի ժամանակը, երբ պարտություններից հետո ոչինչ տեղի չէր ունենում: Մենք պարտվեցինք Լա Լիգան, և դրա արդյունքները կտեսնեք: Մենք ավելի շատ փոխանցումներ կունենանք:

Մենք հնարավորություններ ենք փնտրում կազմը բարելավելու համար: Մենք փորձում ենք հավասարակշռել թիմը: Դուք կտեսնեք մեր գործողությունների արդյունքը: Հաջորդ շաբաթ նորություններ կլինեն»,- ասել է Լապորտան:

«Բարսելոնան» այս շաբաթ հայտարարեց, որ պայմանագրեր է կնքել Սերխիո Ագուերոյի և Էրիկ Գարսիայի հետ: Երկու ֆուտբոլիստներն էլ միացան կատալոնական ակումբին՝ որպես ազատ գործակալներ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս