«Տիկնայք և պարոնայք դեսպաններ, դուք ձեզանից չե՞ք զզվում, դուք գետինը չե՞ք մտնում․․․ Յուբկա հագեք, ձեզ տղամարդ ասողի…»

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տիկնայք և պարոնայք դեսպաններ,
դուք ձեզանից չե՞ք զզվում, դուք գետինը չե՞ք մտնում, որ շարունակում եք կատարել վիժվածքի դեսպան լինելու պարտականությունները: Չասեք, թե դուք պետությունն եք ներկայացնում, ոչ թե վիժվածքին:

Այդ հեքիաթները կգնաք մոտակա մանկապարտեզներում կպատմեք: Ինձանից լավ գիտեք, որ գործում եք 1961թ.-ի Վիեննայի կոնվեցիայով սահմանված միջազգային կանոններով և այդ կանոններով դուք քաղաքական, կրկնում եմ՝ քաղաքական պաշտոնյաներ եք ու ներկայացնում եք պետության ղեկավարին, ոչ թե պետությանը: Կապիտուլյանտի դեսպան լինելը ձեզ պատիվ բերո՞ւմ է, դո՞ւք էլ եք ձեր վիժվածք շեֆի նման հպարտ պարտությամբ: Իսկ տեսե՞լ եք Հայրենիքի համար կյանքը զոհած տղաների մարմինները ոնց են թաքցրել ու ինչերի մեջ էին, որտեղ էին, ինչ պայմաններում էին:

Օրինակ՝ Չինաստանում ՀՀ դեսպան, քեզ ո՞նց ես զգում՝ որպես տղամարդ, որպես հայ մարդ, որպես մասնագետ, ի վերջո՝ որպես ծնող:

Գիտես չէ՞՝ Երևանում Չինաստանի դեսպանատունն ամեն ինչ զեկուցել է, և Պեկինում ամեն ինչ շատ լավ գիտեն: Որ շփվում ես չինացիների հետ, չե՞ս զգում իրենց արհամարանքը, իրենց նողկանքը քո անձի հանդեպ, պետությանդ հանդեպ ու վիժվածք շեֆիդ հանդեպ: Ի՞նչն է քեզ ստիպում կառչել այդ պաշտոնին՝ պարտությամբ հպարտանա՞լը, թե՞ կարծելը, որ վիժվածքը կգնա, եկողի հետ լեզու կգտնես: Իսկ մտածե՞լ ես, որ չի ներվելու, ոչ մեկիդ չի ներվելու:

Յուբկա հագեք, ձեզ տղամարդ ասողի…
#antinikol»։

Տեսանյութեր

Լրահոս