Բաժիններ՝

Google-ը կստեղծի Pixel ծալովի սմարթֆոնը՝ իդեալական Android համակարգով

Google ընկերությունը պատրաստվում է թողարկել իր պատմության մեջ առաջին սմարթֆոնը՝ ծալովի կորպուսով: Այդ մասին հաղորդել է Gizmochina-ն։Ամերիկյան ընկերությանն այդպիսի սարք թողարկելու գործում կօգնի Samsung-ը: Samsung Display տեխնոլոգիական հսկայի ստորաբաժանումը Google-ին կմատակարարի ուլտրաբարակ ապակի, որը կարելի է ծալել:

Ուլտրաբարակ ապակին (UTG) առայժմ օգտագործվում է միայն Samsung-ի սմարթֆոնների վրա: Դրանով առաջին մոդելը դարձել է Samsung Galaxy Z Flip ծալովի սմարթֆոնը: UTG-ով հանդերձված է նաեւ ճկուն Galaxy Z Fold 2-ը: Google Pixel ծալովի սմարթֆոնի մասին առայժմ քիչ տեղեկատվություն կա. մշակողները գաղտնի են պահում նրա դիզայնը եւ բնութագրերը:

Ինսայդերները կարծում են, որ Google-ն այդ սմարթֆոնը կներկայացնի 2021 թվականի աշնանը՝ Pixel 6-ի եւ Pixel 6 Pro-ի հետ միասին: Վերջիններս կդառնան Android 12-ով աշխատող առաջին հեռախոսները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս