
««Ռեալն» ու «Բարսելոնան» ազդում են եվրոպական ֆուտբոլի նյարդերի վրա»․ Լա լիգայի նախագահ

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կրկին քննադատել է Եվրոպական Սուպերլիգայի նախագիծը:
«Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» ազդում են եվրոպական ֆուտբոլի նյարդերի վրա: Հիմա խոսվում է ֆուտբոլը փրկելու մասին: Սուպերլիգան Պերեսի հին երազանքն է, այն կապված չէ կորոնավիրուսի հետ, քանի որ նրանք փորձում են համոզել մեզ:
Հայեցակարգը չի մահացել: Պերեսը ցանկանում է, որ ամեն ինչ պտտվի մեծ ակումբների շուրջ, իսկ մնացածը՝ ծնկի իջնեն»,- ասել է Տեբասը:
Սիրարփի Աղաբաբյան