ՌԴ պաշտպանության նախարար և Ռուսական աշխարհագրական միության նախագահ Սերգեյ Շոյգուն Вокруг света պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ բնության ռեսուրսների իռացիոնալ վատնման պատճառով մարդկությունը շուտով կարող է վերանալ:
Յակուտիայում առաջին անգամ կորոնավիրուսով հիվանդացության ծանր դեպքեր են գրանցվել երեխաների շրջանում: Այդ մասին հայտնել է հանրապետության կառավարության փոխնախագահ Օլգա Բալաբկինան՝ հանդես գալով օպերատիվ շտաբի ճեպազրույցում:
Ճանապարհային ոստիկանությունում հաշվառման և քննական գործողություններ կատարելու համար գրանցված անձանց հորդորում ենք հրավերի դեպքում ճիշտ ժամանակին ներկայանալ նախընտրած հաշվառման-քննական ստորաբաժանում։
Տարածքների փոխանակման հարցով Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ բանակցություններ չի վարում։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտարարում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում կգտնվի արձակուրդում։
Կամչատկայում Կուրիլյան լճի հատակից դուրս են բերել Մի-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով բոլոր զոհվածների մարմինները: Այդ մասին Կամչատկայի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը հաղորդել է իր Twitter-ալիքում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի հանգամանքները:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ փաստական տվյալներ:
Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանին կից շուրջ 3 հա մակերեսով հատվածի խոտածածկ տարածքում օգոստոսի 17-ին, ժամը 20:40-ի սահմաններում հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցությունների շնորհիվ ձեռք է բերել և արդեն Հայաստան է բերել COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
շՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության er-gov.am կայքում:
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը կմասնակցի Բարսելոնայի միջազգային մրցաշարին: «Magistral Ciutat de Barcelona open» միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 150 շախմատիստ ոչ միայն Իսպանիայից, այլ նաև Հայաստանից, Հնդկաստանից, Անգլիայից, Նորվեգիայից և այլ երկրներից:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Հանդիպումը կայացել է 15-րդ Միջազգային ռազմարդյունաբերական տոնավաճառի (IDEF 21) շրջանակներում։ Տոնավաճառի բացումը կատարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Արցախում օգոստոսի 18-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպքեր: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Աֆղանստանի նոր իշխանությունները կոչ են արել խաղաղ բնակիչներին՝ հանձնել զենքը: Այս մասին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից տարածված գրավոր հայտարարությամբ կոչ է արվել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա մեկնելուց: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինչպես նշել է Պակիստանի ՆԳ նախարարության ղեկավար Շեյխ Ռաշիդ Ահմեդը, սահմանը փակվել էր այն բանից հետո, երբ աֆղանական ոստիկանությունը հանձնվեց թալիբներին:
Այսօր, ժամը 07։00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Խնդրում ենք չանհանգստանալ:
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը կմասնակցի Բարսելոնայի միջազգային մրցաշարին:
Մեկ օրում առողջացածների թիվը 157 է, ընդհանուր առողջացածներինը՝ 223 227, փաստացի բուժվողներինը՝ 6593: Մեկ օրում արվել է 7219 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 453 950 թեստավորում:
Ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումից հետո 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում երրորդ երկրներից ներմուծվել է 2810 թեթև մարդատար մեքենա, որից գանձվել է 5 մլն 314 հազար 330 դրամ:
Երեւան քաղաքի 2021թ. բյուջեով «Էրեբունի-Երեւան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաեւ՝ Երեւանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։
Շիրակի մարզում կներդրվի երթուղային միասնական ցանց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության որոշմամբ սպասարկման մեկ օպերատոր ունեցող միասնական երթուղային ցանց պետք է ունենան բոլոր մարզերը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՌԴ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը օգոստոսի 17-ին ստորագրել է որոշում՝ հոկտեմբերի 17-ին՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին։
ԱՄՆ-ի իշխանություններն օգոստսի 17-ին Աֆղանստանից տարահանել են ԱՄՆ-ի շուրջ 1,1 հազար քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներում կեցության հավաստագիր ունեցողների և նրանց ընտանիքների անդամների: Ինչպես լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, ընդամենը վերջին օրերին Աֆղանստանից տարահանվել է ընդհանուր առմամբ ավելի քան 3,2 հազար մարդ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 16-ին, Երևանում՝ Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում, Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում առաջացած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Պարզվել է՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել մարմնի տարբեր հատվածների այրվածքներով Արարատի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Սարգիս Սողոմոնյանը, 36-ամյա Արմինե Սիմոնյանը, 3-ամյա Գոռ Սողոմոնյանը։ Այրվածքների կենտրոն […]
Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 17-ին 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ։