Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոն հուլիսի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանա ձեռք բերել Су-35 և Су-57 ռուսական արտադրության կործանիչները, ապա ռուսական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հուլիսի 20-ին Փարիզում հրդեհ է բռնկել Մատինիոնյան պալատից՝ Ֆրանսիայի վարչապետի նստավայրից, ոչ հեռու:
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Մհեր Մկրտումյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը ստանձնելու համար Թուրքիայի առաջ քաշած պահանջները:
Սահմանի լարվածությամբ Ադրբեջանը երկու խնդիր է լուծում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը՝ և նշեց այդ խնդիրները:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով գտնվում է Երասխում (ՀՀ Արարատի մարզ):
«Ընդդիմությունը կարող է դառնալ Նիկոլի քաղաքական գերեզմանափորը, կամ՝ նրա հերթական որսը». Արմեն Աշոտյան
Մեկնարկում է Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ:
Մակակո Տիաո կապիկն այդ ընտրությունից հետո ոչ մի վնաս չի տվել Ռիո դե Ժանեյրոյի բնակիչների, նա պատերազմ չի հրահրել, հազարավոր մարդիկ նրա պատճառով չեն զոհվել, նրա մեղքով գերության մեջ ոչ ոք չի հայտնվել, միլիարդավոր դոլարների վնասներ երկիրը չի կրել։
Սույն թվականի հուլիսի 15-18-ը տեղի է ունեցել Հ.Յ. Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի 55-րդ շրջանային ժողովը: Ժողովին իր մասնակցությունն է բերել շրջանի 18 կոմիտեությունների 16-ի, «Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան» արևմտյան շրջանի և ՀՅԴ «Շանթ» ուսանողական միության 130 պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներ եւ այլ շրջաններից հրավիրյալներ:
Մեծանուն արվեստագետի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում (Մեսրոպ Մաշտոցի պողոտա 46) հուլիսի 24-ին` ժամը 11:00-14:00: Աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:
Թատերական գործիչները դեմ են Կամերային և Հ․Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնների միավորմանը. ՈՒՂԻՂ՚
Ես չեմ ուզում, որ հիմա էլ իմ հարեւանների, բարեկամների, ծանոթ եւ անծանոթ մարդկանց երեխաները զոհվեն: Չեմ ուզում, որ նորից իմ երկրում աղետ ու արհավիրք լինի: Բայց քանի նիկոլը կա՝ դա անխուսափելի է։ Երասխավանում հունիսի 20-ին նիկոլը ստացավ ընտրողների քվեների ճնշող մեծամասնությունը՝ 266 ձայն, ու հիմա Երասխում պատերազմ է։ Բայց նիկոլին ընտրողները մեր հայրենակիցներն են ու նրանց հետ պետք է աշխատել։
«Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) ընտրացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։
Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ Օղիկյանի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցից առաջ օդանավակայանում անդրադարձել է Կիպրոսի խնդրին և պատասխանել լրագրողների հարցերին:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում՝ ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ լեյտենանտ Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 17-ին՝ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո, հայրենի իշխանությունը ոգեւորված քննարկում է կառավարության անդամների նշանակման հարցը:
War.karabakhrecords.info հասցեում գործող նոր կայքի նպատակը 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում և պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների, Արցախում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման և այլ թեմաների վերաբերյալ փաստական տվյալների ներկայացումն է մեկ ընդհանուր բազայում:
Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խնդիրը Երասխում չէ, խնդիրը Երևանում է։ Ու քանի դեռ Երևանի խնդիրը չենք լուծել, Երասխում խնդիր չենք կարողանալու լուծել։ Չենք կարողանալու լուծել խնդիրը Տավուշում, Գեղարքունիքում․․․
Քաբուլում մի քանի հրթիռ է արձակվել նախագահական պաատի վրա: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը։
Նպաստը կամ հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն, ներկայացնի գրավոր դիմում՝ ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, իսկ հաշիվը բացվի դիմողի անունով:
«Հայաստանում հավատարմագրված դեսպանները Արցախ չէին գալիս. հիմա գոնե Երասխ տարեք, թող տեղում իրավիճակին ծանոթանան և իրենց մայրաքաղաքներում զեկուցեն, որ ագրեսոր Ադրբեջանը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ է ոտնձգում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը Գորիսի համայնքապետի դեմ ցուցմունք է տվել, ապա այդ լուրերը սկսեցին հերքել։ Եվ քանի որ Ավետյանը փաստաբան չուներ, դժվար էր դրանք ճշտելը։
Լոս Անջելեսում վերջին հրաժեշտն են տվել նշանավոր դուդուկահար և կոմպոզիտոր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանին:
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վերընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Դա տեղի է ունեցել ՄՕԿ-ի 138-րդ նստաշրջանի ժամանակ, որը հուլիսի 20-ին տեղի է ունենում Տոկիոյում։
Հայաստանում հուլիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 194 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227 716-ի:
Հուլիսի 20-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։