Հայաստանի կառավարությունը նախատեսում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի. ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում, որն ընդունվել է կառավարության կողմից և առաջիկայում կուղարկվի խորհրդարան:
Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Նազիկ Բաղդասարյանի վարկով գնած 120 ոչխարները պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողներն այդպես էլ չեն վերադարձրել, բայց վարկային կազմակերպությունը շարունակում է պահանջել վճարումները։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում ԱԳՆ նախարարները դիվանագետներ չեն, բանակցային գործընթացից տեղյակ չեն, փորձ չունեն, համապատասխան գիտելիք չունեն, ոլորտի հետ կապ չունեն։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտական հենակետում 3 հայ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում, որի արդյունքներով հանրությանը կտրամադրվի պատշաճ տեղեկատվություն:
«Մրցելու ենք ուժեղ թիմի հետ և չենք մտածում այլ խաղերի մասին: Մինչ պատասխան հանդիպումը պետք է փորձենք դրական արդյունքի հասնել»,- «Ալաշկերտի» դեմ խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ջերարդը:
Թուրքիայի Հայոց Նորին Ամենապատիվ Տեր Սահակ Բ պատրիարք Սրբազան Հայրը ենթարկվել է վիրաբուժական միջամտության: Հայոց պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Սահակ Բ պատրիարք Սրբազան Հայրի ստամոքսի վիրահատությունը անցել է հաջող:
«Թալիբան» արմատական շարժումն օգոստոսի 19-ին հռչակագիր է արձակել Աֆղանստանի Անկախության օրվա առթիվ: Այդ մասին Twitter-ում հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը:
Պատվաստումը կարող է օգնել կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակվելիս: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը:
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր արդեն բոլորը, այդ թվում և՝ ընդդիմությունը, խոսում են այն մասին, որ Նիկոլը պատրաստվում է հողատվության երկրորդ արարին՝ համապատասխան պատերազմով ու փաստաթղթով, կամ առանց դրանց։ Բոլորը, այդ թվում և՝ ընդդիմությունը գիտեին, որ նման բան լինելու է ընտրություններից հետո, բայց մասնակցեցին ընտրություններին։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չեմ հասկանում, ի՞նչ է կատարվում։ 3 զոհ մեկ հենակետում ու դեռ հանգամանքնե՞ր են պարզվում։
Անհետ կորած զինծառայողների ծնողները ԱԱԾ շենքի դիմաց են. ՈՒՂԻՂ
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավարտվեց կառավարության կազմավորման գործընթացը։ Ժամանակակից հայ պետական, քաղաքական միտքը, պետական կառավարման համակարգը ծանր կորուստ կրեց։ Դժվար է հաշտվել դրա հետ։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է, որ օգնությունն Աֆղանստանին դադարեցնում է երկրի ղեկավարության կարգավիճակի հետ կապված հստակության բացակայության պատճառով:
Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 559 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 236 234-ի:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել օգոստոսի 19-ին մարտական հենակետում 3 հայ զինծառայողի դի հայտնաբերելու դեպքի մասին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արարատ Միրզոյանի նշանակումը որպես ԱԳ նախարար ողջունելի է։
«Թալիբան» արմատական շարժումն Աֆղանստանի նախկին վարչակազմերի որոշ անդամների պաշտոններ կառաջարկի նոր կառավարությունում: Օգոստոսի 19-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թիլիբների ներկայացուցչին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական հեղինակություն համարվող անձի կողմից առերևույթ կատարված շորթման, մարդու առևանգման դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Գործակալության տեղեկատվությամբ՝ թալիբները քաղաքացիներին հորդորել են հեռանալ օդանավակայանից և վերադառնալ տները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Պետրոսյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ։
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները խմելու ջուր են հասցրել Ստեփանակերտում և Արցախի հեռավոր շրջաններում բնակվող ավելի քան 200 ընտանիքների: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նիկոլ փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Օգոստոսի 14-ին Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճել է մինչև 2 189, վիրավորվել է 12 հազարից ավելի մարդ: Օգոստոսի 18-ին այդ մասին հայտնել է հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությունը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Նշենք, որ օգոստոսի 18-ին նա ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ լքում է երկիրը, որպեսզի արյունահեղություն թույլ չտա:
Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել արտաքին գործերի նախարար նշանակելու մասին։
Դիերի մարմինների վրա կան թե դանակի, թե հրազենային հետքեր։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միայն առաջին հայացքից է թվում, որ իշխանության կամայականությունները, ապօրինությունները քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների պարագայում հանրային դիմադրության չեն արժանանում։