Հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ առաջ են եկել որոշակի չնախատեսված ֆինանսական ծախսեր, որոնք հնարավոր չէր նախատեսել ՀՀ ազգային անվտանգության ծառայության 2021 թվականի պետական բյուջեի հայտի կազման ժամանակ»,– ասվում է հիմնավորման մեջ։
Աֆղանստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը կազմակերպում է երկրից ՌԴ քաղաքացիների դուրսբերումը: Ինչպես տեղեկացնում է ՌԴ դեսպանատունը այս մասին հաղորդագրություն է «Թվիթեր»-ի միկրոբլոկում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Գավառ քաղաքի Պետրովի, Կարեյան, Բուռնազյան,Ազատամարտիկների, Հ.Աբրահամյան, Սազայու, Գ.Միքայելյան, Ս.Աղեկյան, Կ.Հայրապետի, Սայաթ-Նովայի, Նալբանդյան, Բարեկամության, Զ.Անդրանիկի, Կաբելագործների, Դաշտոյան, Բունիաթյան, Բոշնաղյան փողոցների ջրամատակարարումը:
Աֆղանստանի բնակչության գրեթե կեսը՝ 18 միլիոն մարդ, անհետաձգելի հումանիտար օգնության կարիք ունի, շուրջ 4 միլիոն մարդ երկրում ներքին փախստական է դարձել: Օգոստոսի 19-ին այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի զարգացման կոմիտեի ղեկավար Թոմաս Տոբեն՝ հանդես գալով արտաքին գործերի կոմիտեի հետ կայացած արտակարգ համատեղ ունկնդրումների ժամանակ:
Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հետագա համատեղ աշխատանքի փոխադարձ տրամադրվածությունը:
Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Այս մասին հայտնում են Քննչական Կոմիտեի տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բացի այդ, Արդարադատության նախարարություն պարբերաբար են առաջարկներ ներկայացվում, բայց այդպես էլ վիճակի իրական փոփոխություններ տեղի չեն ունենում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 18-ին Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցից Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Սուրեն Պ.-ն, որը 2014 թ. փետրվարի 20-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Էտալոնային մակնիշի նավթի գներն իջնում են օգոստոսի 19-ի սակարկությունների ընթացքում՝ շարունակելով նվազել վեցերորդ առեւտրաշրջանն անընդմեջ:
«Աշխարհը չպետք է վախենա մեզանից, մեզ պետք է ճանաչեն: Մենք ուզում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր երկրների հետ, այդ թվում` ԱՄՆ-ի»,- ասել է Մուջահիդը:
Պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանը անդրադարձել է Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1645 աճյուն
Կասկածո՞ղ կա, որ տերերը չթողեցին Նիկոլին, որ Արմեն Գրիգորյանին նշանակի ԱԳՆ, նախընտրելով ավելի փորձված գործակալի։
Պայքարը շարունակում են միմիայն խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը:
Տեսչական մարմինների կողմից Երևանի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կլինի շարունակական։
Օգոստոսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21043» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21043»-ի 55-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Մերսեդեսի» վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի օգոստոսի 20-ին Երևան քաղաքի Ա. Արմենակյան փողոց-Գ. Հովսեփյան փողոց-Նորքի 8-րդ փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Այս գիշեր հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացած հայտնաբերված զինծառայող Մուրադ Մուրադյանը Կոտայքի մարզի Բուժական համայնքից էր։
«Հեզբոլլահ» խմբավորումը դիզելային վառելիքով լցանավ կուղարկի Լիբանան՝ երկրում խորացող ճգնաժամի ֆոնին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Aljazeera»-ն, այս մասին հայտնել է շիական «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՕՊԵԼԱ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Ազգային պարկ, Պարզ լճի հատված):
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 4921-ով: Մահացել է 58 մարդ։
Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:
«Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորմանը: Կոչ ենք անում երկու կողմին հնարավորինս շուտ վերացնել առկա խոչընդոտները հումանիտար դաշտում, փոխանակել ռազմագերիներին՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով և ականապատման քարտեզներով: Ելնում ենք նրանից, որ երկարատև լուծումը սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման մասին բանակցությունների մեկնարկն է: Պատրաստ ենք համապատասխան խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- հավելել է դիվանագետը:
Օգոստոսի 18-ի երեկոյան ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Անձնակազմին հրահանգավորեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Կայքի տեղեկություններով՝ երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել այս տարվա օգոստոսի 4-ին։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ս.թ. փետրվար-մարտ ամիսներին, մասնագետները կազմել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 2020թ. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցապատման, ինչպես նաև՝ հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագիծ-առաջարկը:
Լեհաստանի եւ Բելառուսի սահմանապահները շրջապատել են անօրինական միգրանքների խմբին եւ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել երկրներից ոչ մեկը: Այդ մասին հաղորդել է Լեհաստանի հեռուստատեսությունը:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բուդապեշտ, որի ընթացքում կհանդիպի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Միջազգային բանակային խաղեր-2021» ռազմամարզական միջոցառման շրջանակում Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 19-ից սեպտեմբերի 2-ը անցկացվելու է «Խաղաղության մարտիկ» մրցույթը։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: