Ինֆլյացիան և կյանքի թանկությունը Թուրքիայի առաջնահերթ խնդիրն է. հարցում Թուրքիայում

Թուրքական «ASAL» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 նահանգում երկրի առաջնահերթ խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ հարցում է անցկացրել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարցերը եղել են երկուսը. «Այսօր Թուրքիայի առաջնահերթ խնդիրը ո՞րն է» և «Ո՞ր կուսակցությունը կլուծի Թուրքիայի խնդիրները»:

Առաջին հարցին ի պատասխան, մասնակիցների մեծամասնությունը՝ շուրջ 69%-ը, նշել է. «Ինֆլյացիան և կյանքի թանկությունը»:

Իսկ երկրորդ հարցին պատասխանելիս, համեմատական տոկոսային հարաբերությամբ մեծամասնությունը՝ շուրջ 28%-ն նշել է. իշող «Արդադարություն և զարգացում կուսակցությունը կլուծի (ԱԶԿ-AKP)»:

Թուրքական մամուլում ուշագրավ է համարվել այն փաստը, որ «Ոչ մի կուսակցություն չի կարողանալու լուծել» (26.7%) պատասխանը տոկոսային հարաբերությամբ ավելի շատ է հնչել քան «Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP-ԺՀԿ) կլուծի» պատասխանը (18.8%):

Տեսանյութեր

Լրահոս